Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Օգոստսի 12-ը շինարարի օրն է
10.08.2012
Շնորհավոր տոնդ, շինարար
Ձեր տոնը, հարգելի շինարարներ, հոգեհարազատ է բոլորիս համար, քանզի մեր ազգային հպարտությունների շարքում կա նաև ձեր նվիրումի արգասիքը:
Մոտ ապագայում մենք ձեզ հետ կնշենք պատմական այն օրը, երբ աղետի հետևանքով այլևս անօթևան ոչ մի ընտանիք չի լինի մեր մարզում: Այդ տոնը դուք եք պարգևելու մեզ:
Իսկ մինչ այդ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում՝ ընտանեկան բարօրություն և երջանկություն, բազում շինհրապարակներ:
Ա. Նալբանդյան
Լոռու մարզպետ