Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորանքը Հանրապետության տոնի առթիվ
27.05.2012
Հանրապետության տոնի առթիվ:
Թանկագին հայրենակիցներ,
93 տարի առաջ, տևական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում՝մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով: Այն պսակվել էր 1918 թվականի մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը:
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակուություն ունի: Հայ զինվորն ու աշխարհազորայինը այս հերոսամարտում հաստատեցին ապրելու, հարատևելու, արարելու հայոց աննկուն կամքն ու հանուն դրանց անձնվիրաբար պայքարելու ունակությունն ու ուժը:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ:
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, հաջողություն, որ մենք բարեբախտություն ունենանք դարեր շարունակ հպարտությամբ և արժանապատվությամբ կրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու վեհ անունը:
Կեցցե~ Հայաստանի Հանրապետությունը:
Փա~ռք հայ ժողովրդին: