Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Այսօր հաղթանակների տոն է

09.05.2012

Այսօր հաղթանակների տոն է. ֆաշիզմի դեմ տարած մեր պապերի փառապանծ հաղթանակի 67-րդ, և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որ նշանավորվեց 20 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի զավակները ֆաշիզմի դեմ անձնուրաց մարտնչեցին Խորհրդային բանակի, ինչպես նաև թշնամու դեմ պայքարող պարտիզանական ինտերնացիոնալ բոլոր ջոկատների շարքերում՝ ցուցաբերելով հերոսության ու խիզախման հարյուրավոր օրինակներ: Թանկագին վետերաններ, մենք խոնարհվում ենք ձեր հերոսական ավանդի առջև և ձեր հետ հպարտանում այն իրողությամբ, որ երբ վտանգված էր պապենական երկիրը, արյան կանչով Արցախի ազատագրման, հայրենիքի պաշտպանության դիրքերում էին ձեր որդիները՝ երկրապահ կամավորականներն ու ազատագրական մարտերում ծնված Հայոց բանակի ռազմիկները:
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր ոգուն ու նրա հաղթական բազկին:
Հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության և անկախության մղվող պայքարի պատմություն է: Մեր նախնիների բոլոր սերունդները իրենց զավակներին են փոխանցել հայ ինքնության, ազատատենչ ոգու և անկախ պետականության տեսլականը , չդադարելով հավատալ, որ դա իրողություն կդառնա:
Մեր սերնդին բախտ վիճակվեց լինելու նախնիների երազանքի, պայքարի ու հաղթանակի դրոշը հայոց անկախության անխորտակ միջնաբերդի վրա ծածանելու պատիվը:
Պայքարի առաջին գծում անձնվիրաբար մարտնչեցին մեր ժողովրդի լավագույն, պանծալի զավակները, մարտնչեցին հերոսաբար, անձնվիրաբար:
Շատերն ընկան մարտում, իրենց ոգու կորովը թողնելով սերունդներին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին: Շնորհավոր հաղթանակի տոնը:
 

Մարզպետ Արթուր Նալբանդյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59