Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

 

  Լոռու մարզի 11 համայնքներում բնակվում են 2887 ռուս, 546 հույն, 880 եզդի, 107 վրացին, 124 ուկրաինացի , 19 բելառուս, 18 գերմանացի ,12 քուրդ, 8 ասորի,  6 լեհ և  3 հրեա:  

Հիմնական բնիկ ազգաբնակչության՝ հայերի հետ նրանք ապրում են իրավահավասարության պայմաններում: Ազգային փոքրամասնությունները բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման համար: Դրանց են նպատակաուղղված ազգային հասարակական ու մշակութային կազմակերպությունները:
Նրանց ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են հասարակական քննարկումներին, պետական, ազգային տոների հանդիսություններին, համայնքային և մարզային միջոցառումներին՝ ակտիվորեն ներգրավվելով հասարակական գործընթացներում:
Մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների կրթական, մշակութային հարցերով զբաղվում են նրանց կողմից ձևավորված թվով 5 հասարակական կազմակերպություններ՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Էլպիդա», «Պոնտոս» և «Ակմի», ազգային մշակույթի, կրթական և ազգամիջյան կապերի զարգացման հարցերով զբաղվող «Ուկրաինա» և ռուսազգի փոքրամասնության սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «Օբշչեստվո Ռոսիի» ՀԿ-ները:
Վերջին տարիներին մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները համագործակցում են «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Երևանում և Գյումրիում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնների հետ: Համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:
Մշտապես խրախուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Մարզպետարանի կողմից ակտիվորեն խրախուսվում է նաև ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով ազգային մշակույթի և պատմության ուսուցանումը բոլոր այն դպրոցներում (մասնավորապես՝ Վանաձոր, Ալավերդի, Լերմոտովո, Ֆիոլետովո, Տաշիր համայնքներ), որտեղ ազգային փոքրամասնությունների խմբերին պատկանող երեխաներ կան:
Լերմոնտովո համայնքում գործում է համայնքային ենթակայության «Սկազկա» մանկապարտեզը, որտեղ ընդգրկված է 24 երեխա, որոնց համար ռւսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ռուսերեն լեզվով:
Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում «Կրթության մատչելիության ապահովում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2012թ-ից սկսած գործում է նախակրթարան, որտեղ 17 երեխաների համար ռւսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ռուսերեն լեզվով: Նախակրթարանը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Լոռու մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին ազգային փոքրամասնությունների երեխաների խմբեր չեն գործում, քանի որ 8-10 հոգանոց խմբեր չեն ձևավորվում:
Վանաձորի N 4 հիմնական, Վանաձորի N 18, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցներում ազգային փոքրամասնությունների հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի ռուսերեն լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Տաշիրի N 1 հիմնական դպրոցում սովորում են ազգությամբ եզդի 62 երեխաներ, որոնց համար տարիներ շարունակ կազմակերպվել են եզդիերեն լեզվի ֆակուլտատիվ պարապմունքներ:  Սակայն ներկա պահին դպրոցը չունի ուսուցիչ:
Լոռու մարզի 148 դպրոցների ուսումնական պլանով 2-9-րդ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկան ընդգրկված է պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Վանաձորի N 4 հիմնական դպրոցում և Վանաձորի N 18 միջնակարգ դպրոցում  բացվել են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցը ռուսերենով ուսուցմամբ դպրոց է: Վանաձորի N 4 հիմնական, Վանաձորի   N 18 և Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցներն ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

Մշտապես խրախուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Նրանց համար մատչելի են հասարակական բոլոր վայրերը, սպասարկման օբյեկտները և զանգվածային լրատվամիջոցները:

    Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում. 

http://www.gov.am/am/staff-structure/info/74/

 

 

 

Մոլոկաններ - (42 Կբ)
Եզդիներ - (35 Կբ)

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:28:03