Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

 

 

 

 

Լոռի Բերդ (Վարչական կենտրոնը գ.Լոռի Բերդ)

Համայնքի ղեկավար` Արայիկ Ներսիսյան

 

Ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում: Հայրը՝ Մենժիկ Ավետիքի Ներսիսյան – անասնաբույժ, մայրը՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան - ուսուցչուհի:
1986 - 1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել է ավագի կոչումով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1973թ. ընդունվել է Կողեսի ութամյա դպրոց և 1984թ. ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը:
1984թ.-1990թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնամիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ունի գիտնական ագրոնոմի որակավորում:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Պարգևատրվել է.
- ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալով` 2011թ.
- ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով` 1997թ.
- « Մարշալ Բաղրամյան » մեդալով` 2009թ.
- « Վազգեն Սարգսյան » մեդալով` 2010թ.
- « ՀՀ Զինված ուժեր 20 տարի » մեդալով` 2011թ.
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով` 2016թ.
- ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով` 2008թ.
- ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով «ԵԿՄ 20 տարի» մեդալով` 2013թ.
- «ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ» Հոբելյանական մեդալով` 2018թ.
- ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1990թ. մարտ-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես:
1990 - 1996թթ. ընտրվել և աշխատել է Կողեսի գյուղխորհրդի նախագահ:
1991-1993թթ. կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:
1996թ. ընտրվել է Կողես համայնքի ղեկավար:
1999, 2002, 2005, 2008, 2012, 2016 թվականներին վերընտրվել է որպես Կողես համայնքի ղեկավար:
2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար:
2022թ. սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններում` օրենքի ուժով վերընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

 

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

 

 

Ավագանու անդամների ցուցակ
Ավագանին ընտրվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին:
Լիազորությունները ստանձնել է 2022 թվականի նոյեմբերի 14-ին:
Ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը՝ 15:

Ներսիսյան Արայիկ Մենժիկի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Վարդումյան Հայկ Վազգենի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Շահնազարյան Թամարա Էդիկի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Պապյան Հարություն Միշիկի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Ներսեսյան Իրինա Վազգենի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Չիբուխչյան Արման Հրաչիկի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Սիմոնյան Անահիտ Բաբկենի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Պապիկյան Վահրամ Ռոմիկի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Մարգարյան Սիլվա Ստեփանի - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն խմբակցություն
Վերմիշյան Կարլեն Ջիվանի - «Ապրելու երկիր» կուսակցություն խմբակցություն
Չատինյան Վանո Վալերի - «Ապրելու երկիր» կուսակցություն խմբակցություն
Գրիգորյան Աննա Հրայրի - «Ապրելու երկիր» կուսակցություն խմբակցություն
Սերոբյան Անի Սամվելի - «Ապրելու երկիր» կուսակցություն խմբակցություն
Գևորգյան Միշիկ Մարտինի - «Հանրապետություն» կուսակցություն» խմբակցություն
Ասրյան Աննա Տիգրանի - «Հանրապետություն» կուսակցություն» խմբակցություն

ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ


1. Ագարակ - Մելիքջանյան Քրիստինե 077-47-71-88
2. Բովաձոր - Սաքանյան Արման 043-22-03-21
3. Լեջան - Մկրտչյան Արմեն 091-72-98-96
4. Կողես - Մամաջանյան Արսեն 093-28-92-92
5. Յաղդան - Ջանջուղազյան Արամ 093-89-13-12
6. Սվերդլով - Այվազյան Անդրանիկ 077-97-62-76
7. Ուռուտ - Ջուլհակյան Սերգո 091-21-06-62

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:17:10