Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանի

 

 

 

 

Արջուտ

Համայնքի ղեկավար` Վարդան Շահվալադի Մկրտչյան

Ծնվել է 1962թ. մայիսի 29-ին Արագածի շրջանի Վարդաբլուր գյուղում:
1969-1979թթ սովորել և ավարտել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցը:
1979-1980թթ սովորել և ավարտել է Արագածի շրջանի թիվ 32 պրոֆտեխուսումնարանը:
1980-1981թթ սովորել և ավարտել է Ապարանի թիվ 15 պրոֆտեխուսումնարանը:
1981-1983թթ ծառայել է բանակում:
1983-1985թթ աշխատել է Վարդաբլուրի խորհտնտեսությունում որպես բանվոր, այնուհետև որպես` կարագագործ վարպետ, ոչխարաբուծական ֆերմայի վարիչ:
1985-1991թթ սովորել և ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի հեռական բաժինը:
1985-1989թթ աշխատել է Ապարանի պանրագործարանում որպես լաբորատորիայի վարիչ:
1989-1994թթ աշխատել է Գուգարքի շրջանի Արջուտ գյուղում, որպես մեխանիզատոր, այնուհետև ֆերմայի վարիչ, զոոտեխնիկ և համատեղ գյուղխորհրդի նախագահի տեղակալ:
1994թ ընտրվել է Արջուտի գյուղխորհրդի գործկոմի նախագահ;
1996թ. ընտրվել է Արջուտ համայնքի ղեկավար և մինչև օրս զբաղեցնում է այդ պաշտոնը:
ՀՅԴ կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 5 երեխա:

 

Ավագանու անդամների ցուցակ


Ավագանին ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:
Ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը՝ 5:

1. Բաբայան Տիգրան Հարությունի
2. Շահինյան Անդրանիկ Սամվելի
3. Դալլաքյան Վազգեն Յակովի
4. Մկրտչյան Սաթենիկ Հրանտի
5. Խոյեցյան Հովհաննես Ռազմիկի - լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել է ավագանու 07.05.2020թ. նիստի թիվ 4 արձանագրությամբ
    

        

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-12-01 17:48:31