Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Ֆիոլետովո(Վարչական կենտրոնը գ.Ֆիոլետովո)

Մակերես` 25.03կմ2

Բնակչություն` 1512

Մոլոկանների շարժումը Ռուսաստանում ծագել է XV111 դարի երկրորդ կեսին:
1830-ական թվականներին, Ռուսաստանի դեպի Անդրկովկաս ակտիվ էքսպանսիայի ժամանակ, մոլոկանների շրջանում լուրեր էին տարածվում «Արարատյան թագավորության» մասին, որտեղից Հիսուսի իսկական հետնորդները, տապանի ուղեւորների նման, կսկսեն մարդկության նոր, ճշմարիտ պատմությունը: Ռուսական իշխանությունները այս կամ այն կերպ օժանդակում էին մոլոկանների տարածմանը Անդրկովկասում, հատկապես Հայաստանում: Նրանք առավել խիտ բնակեցվեցին Սեւանա լճի շրջակայքում եւ դրանից դեպի Հյուսիս Արեւմուտք:
Գյուղը հիմնադրման պահին անվանվել է Նիկիտինսկոյե: 1990թ. վերջին, երբ ռուսների թիվը հանրապետությունում խիստ կրճատվեց, միաէթնիկ Ֆիոլետովոյից գրեթե ոչ ոք չհեռացավ:
Նիկիտինսկոյեն վերանվանվել է Ֆիոլետովո 1936թ.-ին ի պատիվ Բաքվի 26 կոմիսարներից մեկի` Ի.Տ.Ֆիոլետովի: Գյուղը ներկայումս ունի 390 տնտեսություն:
Գյուղը տեղադրված է ծովի մակերեւույթից 1715մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 25 կմ է: Համայնքի վարչական տարածքը 2500 հա է, որից 297 հա վարելահող, խոտհարք 606 հա, արոտավայր 730հա: Գյուղատնտեսական 1653 հա հողատեսքերից 705 հա սեփականաշնորհված են: Գյուղում ավանդաբար աճեցվում է հիմնականում բանջարեղեն` հատկապես կաղամբ:
Համայնքում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1126 է, որից 564-ը կովեր: Մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 680, որից մայրեր` 550գլուխ:
Համայնքում առկա են շուրջ 300 գյուղատնտեսական տեխնիկա:

Հասցեն՝ գ.Ֆիոլետովո, 2042

հեռ՝ (+374 322) 6-89-41

էլ.հասցեն՝ fioletovo.lori@mta.gov.am

Վեբ կայք՝ www.fioletovo.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13