Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Օձուն

Մակերես` 53.13 կմ2

Բնակչություն` 5812

Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արմեւմուտք: Զբաղվում են կաթնաանասնապահությամբ, կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի ութամյա եւ միջնակարգ դպրոցներ, անտառային-առողջարանային ութամյա, հեռակա միջնակարգ եւ երաժշտական ութամյա դպրոցներ, մշակույթի պալատ, 5 գրադարան (այդ թվում՝ շրջանային մանկական), կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, 5 մսուր-մանկապարտեզ, ամբուլատորիա: Կառուցվում է միջշրջանային հիվանդանոց (250 մահճակալով):
Գյուղը գազիֆիկացված է: Գործում են սննդի կոմբինատը, հացի գործարանը, թռչնաբուծական-ինկուբատորային կայանը: Ալավերդու կարի արտադրական միավորման արտադրամասը, գյուղտեխմատպետկոմի շրջանային բաժանմունքը, շրջանային հրշեջ կայանը:
Օձուն անունը հիշատակվում է ութերորդ դարից: Գյուղում կան բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20