Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Քարաբերդ

Մակերես` 14.5կմ2

Բնակչություն` 146

Գյուղը հիմնադրվել է 1805թ.-ին, գտնվում է մարզկենտրոնից 23կմ հեռավորության վրա` Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղի, Անտառամուտի, Եղեգնուտի, Վահագնաձորի համայնքների վարչական տարածքներին: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր-5կմ եւ Թումանյան-7կմ: Հարավային կողմով համայնքն իր վարաչական տարածքով սահմանակից է նաեւ պետական ֆոնդի հողերին:
Գյուղը, որը կառուցվել է 1820-1840-ական թվականներին, գտնվում է մարզկենտրոնից 15կմ հեռավորության վրա` Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու ձախ կողմում 5 կմ հեռավորության վրա:
Համայնքը իր վարչական տարածքով սահմանակից է Վահագնի, Բազում, Փամբակ, Գուգարք համայնքների վարչական տարածքներին եւ Լեռնային զինվորական ուսումնական տեղամասին: Համայնքին մոտ է գտնվում Փամբակ կայարանը` 5 կմ: Աշխարհագրական դիրքը լեռնային է, գտնվում է ծովի մակարդակից 1550-1655մ բարձրության վրա:
Ձմեռը տեւում է 160-180 օր, նվազագույն ջերմաստիճանը -29C , իսկ ամռանը առավելագույնը` +32C:
Համայնքի ցանքատարածությունները հաճախ են տուժում սելավներից, երբեմն երաշտից: Գյուղում կա 1860-ական թվականներին կառուցված եկեղեցի, որն 80%-ով քանդված է :
Գյուղը 1973թ. լքվել է, բայց 1990թ-ին ՀՀ կառավարության կողմից նորից վերականգնվել է:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրեւային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 50%-ը:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղում դպրոց չկա: Երեխաները հաճախում են դպրոց Վանաձոր քաղաքում:
Համայնքն ունի ֆուտբոլի դաշտ, որը վերանորոգման կարիք ունի:
Համայնքը բուժ. կետ չունի: Համայնքի բնակչությունը բուժ. օգնության ժամանակ օգտվում է Փամբակ գյուղի բուժ. կետից կամ էլ Վանաձոր քաղաքի բուժ. կետերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42