Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ուրասար

Մակերես` 23.196կմ2

Բնակչություն` 399

Տնային տնտեսությունների թիվը` 135։ Նախկին Կույբիշև գյուղը հիմանդրվել է 1803-1805թ.թ.: 1994թ. ապրիլ ամսից գյուղը վերանվանվել է բազումի լեռնաշղթայի ամենաբարձր սարի անունով, որի բարձրությունը հասնում է 2950մ և կոչվել է Ուրասար՝ այսինքն որի գագաթին ծվարում են ուրուրները: Գյուղի բարձրությունը ծովի մակերեւույթից 1560-1600մ է, գտնվում է մարզկենտրոնից 46կմ հեռավորության վրա, Ստեփանավանից 10կմ դեպի արևմուտք:
Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով:
Մինչեւ 1953-1955թ.թ. գյուղում բնակվել են միայն ռուս ազգի բնակիչներ շուրջ 1000 մարդ, իսկ 1955-60-ական թվականներից համալրվել է հայ եւ ադրբեջան ազգի բնակիչներով: Մինչեւ 1960թ. գյուղը բոլոր ցուցանիշներով հանրապետությունում ճանաչվել է որպես առաջատար համայնքներից մեկը, ներկայիս վիճակով Ուրասար գյուղը հանրապետության այն եզակի գյուղերից է, որտեղ հետին պլան են մղվել սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը: Պատճառը հիմնականում կայանում է նրանում, որ 1960թ.-ից հարց է դրվել գյուղի տեղահանման եւ գյուղի տեղը լիճ կառուցելու խնդրի վերաբերյալ, այդ տարիներից սկսած մինչև օրս համայնքից գաղթել են ռուս ազգի շուրջ 500 մարդ:
Գյուղն ունի հիմնական դպրոց, կառուցված 2001թ., ուր սովորում է 47 աշակերտ, ակումբ, գրադարան, տնակում տեղակայված բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են համայնքի ջրամատակարարման և գազաֆիկացման խնդիրների լուծումը, բնակարանաշինությունը, համայնքային կենտրոնի կառուցում, որտեղ կգործեն գյուղապետարանը, մանկապարտեզը և կհանդիսանա որպես մշակույթային կենտրոն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20