Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վահագնաձոր

Մակերես` 1.24կմ2

Բնակչություն` 297

Նախկին Շահալի կայարան գյուղը բնակեցվել է 1980թ.-ին: Գյուղը ավելի հին է, որի վկայությունն է գյուղում կառուցված երկաթգծի □Զամառլու□ կոչվող կամուրջը:
Վահագնաձոր գյուղը գտնվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ում: Գյուղի կենտրոնով հոսում է Փամբակ գետը, ինչպես նաեւ Զամառլու եւ Սիսի կոչվող փոքրիկ գետերը: Փամբակ գետը համայնքը բաժանում է երկու թաղամասերի: Գետի վրա կառուցված երեք կամուրջները թաղամասերը կապում են իրար: Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը` զով: Համայնքը նախկինում միացված է եղել Վահագնիի հետ: 1990թ.-ից ստեղծվել է որպես առանձին համայնք, սակայն մինչեւ օրս չունի իր վարչական տարածքի քարտեզը, որի հետեւանքով կան որոշակի խնդիրներ:
Համայնքը սահմանակից է Վահագնի, Եղեգնուտ եւ Փամբակ գյուղերի հետ: Համայնքը չունի հողատարածքներ, որի հետեւանքով չի զարգանում գյուղատնտեսությունը տնամերձերում, հիմնականում զբաղվում են կարտոֆիլի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակմամբ: Գյուղում չի գործում բուժ-կետը, որը հիմնովին վերանորոգման կարիք ունի: Չկա համապատասխան գույք եւ սարքավորում: Բուժ. կետն ունի մեկ աշխատող:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 17:49:00