Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ջրաշեն

Մակերես` 37.39 կմ2

Բնակչություն` 3756

Համայնքը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Մոտակա երկաթուղային կայարանը Սպիտակ կայարանն է: Համայնքի բնակչությունը կազմում է 3756 մարդ, տնտեսության թիվը՝ 1020 ծուխ:
Ջրաշենի համայնքի տարածքը ծովի մակերևույթից բարձր է 1600-1650մ և ունի լեռնային խորդուբորդ ձորերով, ձորակներով կտրված ռելիեֆ: Համայնքն ունի բարեխառն կլիմա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը զով, չորային:
Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան կազմում է 500-600 մմ: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 6-7 աստիճանի սահմաններում: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -58 աստիճան է, հուլիսին ջերմաստիճանը՝ +18-ից +22, վերջին տարիներին նույնիսկ՝ +25-ից +28: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 50-60%-ը:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 1990թ., ուր սովորում է 425 աշակերտ: Գյուղում գործում է բուժ. ամբուլատորիա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17