Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԲԱԺԻՆԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Շնող (Վարչական կենտրոնը գ.Շնող)

Մակերես` 41.28 կմ2

Բնակչություն` 2810

 Թեղուտ    Քարկոփ


Շնող գյուղը /միջնադարում`Կայծոն/ գտնվում է ՀՀ Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 60 կմ հյուսիս-արևելք:
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ /10-11դ/: Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնող անվան ծագումը կապվում է ‹‹շեն- հող›› կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից՝ կառուցող, շինարար իմաստով:
Շնող գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով /գյուղին հարող մասում մինչև 200մ խորությամբ/: Կլիման բարեխառն է , չափավոր ու մեղմ ձմեռներով, մոտիկ է չոր արևադարձայինին: Տարեկան միջին ջերմաստիճանը 110 C է, 0 առավելագույնը`+38 նվազագույնը `-22 ,մթնոլորտային տեղումների տարեկան միջինը`55 մմ: Գլխավոր գետը սահմանակից Դեբեդն է ` Շնող վտակով: Ծովի մակերևույթից բարձր է 670 մ-ով:Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով:
Լեռնալանջերը,նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ, բարեբեր հողատարածություններով:
Շնողի հարակից վայրերում /Դուքանաձոր,Բովեր, Ծակեր, Փիջուտ, Գուգութ/ կան օգտակար հանածոներ`պղինձի, երկաթ, մոլիբդեն: Հարևան Թեղուտ գյուղի հարավից տարածվում է “ԹԵՂՈՒՏ,, ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը:
Շնողի բնակչության նախնիները հիմնականում բնիկ են :
Որոշ վերաբնակեցում կատարվել է 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին: 1915 թ. Ախթալա կայարանից Շնող են հասցվել Մեծ եղեռնից փրկված 285 գաղթականներ`տեղահանված Արևմտյան Հայաստանի Բասենի, Էրզրումի նահանգի գյուղերից:Դրանց չնչին մասն է ապրել Շնողում:
Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի /X դ/ միանավ եկեղեցու /X դ/ մնացորդները, Սուրբ Գևորգ /1893թ./ Սուրբ Սարգիս /1894/ եկեղեցիները, Տերունական խաչարձան –մատուռը /1222/, Սուրբ Սարգիս մատուռը /XVII դ/, Ս. Նշան մատուռի մնացորդները /XVII դ/:
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված է հուշարձան` 75-րդ տարելիցի առթիվ, գյուղի կենտրոնական հրապարակի եզրին կառուցված է հուշահամալիր`նվիրված Հայրենական պատերազմում զոհված 258 շնողցիների հիշատակին:
Շնող գյուղը այսօր ճանաչված, շեն ու բարեբեր բնակավայրերից է: Ունի միջնակարգ
Հանրակրթականդպրոց ,մանկական արվեստի դպրոց, մշակույթի տուն,գրադարան, նախադպրոցական ուսումնական հաստատություն, հայրենագիտական թանգարան:
Համայնքն ունի հացի փուռ, մի շարք խանութներ ու սննդի օբյեկտներ /20 հատ/, որտեղ աշխատում են շուրջ 480 շնողցի:
Շնողցիների եկամտի հիմնական աղբյուրը հանդիսացել է բազմատարր գյուղատնտեսությունը:
Պապենական ճյուղերն են եղել այգեգործությունը, անասնապահությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, թռչնապահությունը, շերամապահությունը: Հողի սեփականաշնորհումից հետո այգեգործությունը փոխարինվեց հացահատիկի, կարտոֆիլի և առաջին անհրաժեշտության այլ կուլտուրաների մշակությամբ:Վերջին տարիներին այգեգործությունը նորից համայնքում զարգացում է ապրում. հիմնվում են նոր այգիներ, պտղաբուծության առաջատարը համարվում է դեդձը: Համայնքում առկա է ինքնահոս ոռոգման ցանց,որը 80տոկոսով բավարարում է հողատերերին: Համանքում տրանսպորտային վիճակը բավարար է. ամենօրյա կապը շրջանի, մարզի, մայրաքաղաքի հետ երթուղային ավտոբուսներով իրականացվում է:
Շնողցին միշտ էլ առաջնահերթությունը տվել է ուսմանը, կրթությանը :Շնողը հայտնի է եղել ողջ հանրապետությունում իր ՝գիտությանը նվիրված սերնդի ներկայացուցիչներով :
Շնողցիներից գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ են 8 հոգի ,պրոֆեսոր են 5 հոգի, գիտությունների թեկնածուներ և դոցենտներ են 40 հոգի ,վաստակավորի կոչմանն են արժանացել 21 հոգի , գեներալ- մայորի կոչման է արժանացել 1 հոգի, գնդապետի կոչման` 2հոգի, սպորտի վարպետի կոչման են արժանացել 6 հոգի:

ԹԵՂՈՒՏ -գյուղ Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։ Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20 դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։
Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։
Համայնքում բնակիչների թիվը 776 է:
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։
Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ “Մանստևի” մենաստանը (13 դ.), Վարդան զորավար կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ, “Բայրել” (10-13 դդ.), “Ձորի գյուղ” (14 դ.) և “Ագեղցի” մատուռները։ Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկայան:
Քարկոփ- գյուղ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիսային մասում։
Ներկայումս գյուղը, որը խորհրդային տարիներին ուներ ավանի կարգավիճակ, հանրությանը հայտնի է ավելի շատ "Շեբզավոդ" (ռուս.՝ Щебзавод) անվամբ, որը գալիս է խորհրդային տարիներին Քարկոփին տրված ռուսերեն անունից։ Անկախացումից հետո Շեբզավոդը թարգմանվեց բառացի ու դարձավ «Քարկոփ»։ Բնակավայրը հիմնադրվել է 1930-ականներին՝ բնակավայրին կից գտնվող բազալտի և գրանիտի վերամշակմամբ զբաղվող գործարանի շուրջ։ Իր լավագույն ժամանակներում գործարանում աշխատում էր 1000-ից ավելի մարդ, այդ թվում նաև հարևան Ճոճկան, Շնող և Արճիս գյուղերից։ Սակայն Քարկոփի մասին հիշատակումները գալիս են նաև ավելի վաղ ժամանակներից։ Այսպես, դեռևս մեծ բանաստեղծ Նաիրի Զարյանը իր "Ռուշանի Քարափը" ստեղծագործությունում հիացմունք է արտահայտում Քարկոփից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ժայռերով։ Բանաստեղծությունը պատմում է քարափների ստորոտին բնակվող հովիվի՝ Ռուշան պապի մասին։
Քարկոփի՝ հինավուրց բնակավայր լինելու մասին է վկայում նաև Ռուշանի քարափների վերին հատվածում գտնվող հինավուրց պաշտպանական կառույցը։ Բնակավայրի տարեցները պատմում եմ, որ այդ կառույցն օգտագործվել է "ղաչաղների" կողմից թշնամական հարձակումների ժամանակ պաշտպանվելու նպատակով։Ի դեպ, սկզբնապես խորհրդային իշխանությունը նախատեսում էր խճի գործարանի համար հումք վերցնել հենց Ռուշանի քարափից։ Մի որոշ ժամանակ այդպես էլ եղավ։ Հումքը քարափի մոտից երկաթգծով տեղափոխում էին խճի գործարան ու այնտեղ վերամշակում ու տալիս վերջնական արտադրանք։ Հենց այդ աշխատանքներից մեկի ժամանակ էլ էքսկավատորի ամբարձման ժամանակ հայտնաբերվեց հինավուրց մի խաչքար, որը, ցավոք սրտի, ամբարձիչի հարվածից վնասվեց՝ բաժանվելով երկու մասի։ Տեղացիներն այն սեփական ուժերով վերականգնեցին ու տեղադրեցին գտնված վայրից ոչ հեռու՝ դարձնելով այն սրբատեղի։
Համայնքում բնակիչների թիվը 403 է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-18 10:27:45