Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շենավան

Մակերես` 14.76 կմ2

Բնակչություն` 513

Համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում:
Համայնքը համարվում է սակավահող, հողերի 50%-ից ավելին գտնվում է 25-30 աստիճան թեքությունների վրա, որոնք էռոզացված են, քարքարոտ և ոչ բերրի:
Գյուղը Սպիտակ քաղաքից հեռու է 7 կմ, մոտակա կայարանը Սպիտակն է, գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային մասում, ծովի մակերևույթից 1715մ բարձր, ռելիեֆը բարդ է՝ լեռներ, ձորեր, կտրտված արոտներ ու վարելահողեր:
Կլիման բարեխառն է, ձմեռը ցրտաշունչ մինչեւ 30 աստիճան, ամառը վերջին տարիներին շոգ է մինչեւ +35 աստիճան, քամիները ուժեղ են և տեւական: Տեղումները քիչ են, տարեկան կազմում են 400-500 մմ: Գյուղը գտնվում է բարձր լեռնային գոտում: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, սխտորի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Բերքատվությունը շատ ցածր է, մեծ վնաս են պատճառում գարնանային ցրտահարությունները, երաշտը, կարկուտը, քամիները, չի պահպանվում հողի մշակման եւ պարարտացման ագրոկանոնները, գարու եւ ցորենի բերքատվությունը չի անցնում 9-10ց-ից, կարտոֆիլինը՝ 150-200ց:
Գյուղն ունի 8-ամյա դպրոց, նոր շենքով, 52 աշակերտով: Գյուղում գործում է բուժ.կետ/ վագոն տնակում/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09