Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեծավան

Մակերես` 62,95կմ2

Բնակչություն` 5692

Տնային տնտեսությունների թիվը` 1476:
Մեծավան գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:
Մեծավանը նախկինում կրել է Շահնազար անունը: Գյուղի բնակչության հիմնական մասը (160տուն) 1820թվականին գաղթել է Ալաշկերտի գավառի Երեցգյուղից (նաև` Իրիցու գեղ): Գյուղի մասին գրավոր արժանահավատ տեղեկություններ է ներկայացրել ժամանակին Հռոմում ուսանած Սարգիս Վարդապետ Յազիչյանը:
Շահնազարը Մեծավան է վերանվանվել 1978թվականին: Ցարական Ռուսաստանի ժամանակ մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ:
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1575մ: Կլիման բարեխառն է, ամառը զով, իսկ ձմեռը հիմնականում` մեղմ: Կայուն ձնածածկույթ շատ քիչ տարիների է հաստատվում: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 700-800մմ: : Գյուղատնտեսական նշանակության հողերը` 4903,9 հա, որից` 1802,3 հա վարելահող, 1628,3 հա խոտհարք, 1338,6 հա արոտ:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Անասնապահության մեջ գերակշռում են տավարաբուծությունն ու ոչխարաբուծությունը: Մշակվող գյուղատնտեսական կուլտուրաներն են ցորենը, գարին և կարտոֆիլը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են բնակչությանը խմելու ջրով ապահովելը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Մեծավանը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09