Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեծ Այրում

Մակերես` 22.56 կմ2

Բնակչություն` 986

Մեծ եւ փոքր Այրում գյուղերը գտնվում են ծովի մակարդակից 780 մ բարձրության վրա: Գյուղի կլիման բարեխառն է, աճում են բացի ցիտրուսային բույսերից, ամեն ինչ: Համայնքում կա 282 առանձնատուն։
Քանի որ ոռոգման ջուրը մղվում է պոմպերով, հաճախակի խափանումներ են լինում. համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են հացահատիկային մշակաբույսերի եւ մասամբ` կարտոֆիլի, բանջարեղենի եւ մրգի արտադրությամբ` հիմնականում հույսը դնելով եղանակի վրա:
Անասնապահությամբ զբաղվողները նույնպես մեծ դժվարությամբ են անասնակեր կուտակում երաշտի տարիներին: Կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց, վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 125 աշակերտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-27 16:18:58