Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեդովկա

Մակերես` 14.623 կմ2

Բնակչություն` 527

Տնային տնտեսությունների թիվը` 189:
Համայնքի կազմում են ընդգրկված են Մեդովկա և Կրուգլայա Շիշկա գյուղերը:
Մեդովկա գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 6 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից 58 կմ հեռավորության վրա:
Մեդովկա ևւ Կրուգլայա Շիշկա գյուղերը հիմնադրվել են 1828թվականին ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից և մինչեւ արցախյան ժողովրդական շարժումը բնակեցված է եղել ռուսներով:Ներկայումս համայնքի բնակչության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Ադրբեջանից բռնագաղթվածները և շրջակա գյուղերից վերաբնակիչները:
Բարձրությունը ծովի մակարդակից 1550 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1213 հա, որից` 766,5 հա վարելահող, 125,9 հա խոտհարք, 258,2 հա արոտ:
Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Հողերը անջրդի են: Ցանվում է գարի, ցորեն եւ կարտոֆիլ:
Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք:
Մեդովկա համայնքի Կրուգլայա -Շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք, որի հանույթը կազմակերպելու դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են ակումբի կիսակառույց շենքի շինարարության ավարտումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42