Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մարգահովիտ

Մակերես` 77.25կմ2

Բնակչություն` 3824

  (Համզաչիման) գյուղը կառուցել է Գրիգոր Համզե Պահլավունին 10-րդ դարում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1760մ բարձրության վրա, հարավային կողմում բարձրանում է Փամբակի լեռնաշղթան` Թեժլեռ գագաթով, որի լանջերը ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ալպյան արոտավայրերով: Փամբակի լեռնաշղթայի Արխաշանի լեռնանցքով անցնում է Մարգահովիտ-Մեղրաձոր-Հրազդան ռազմաբանուկ ավտոխճուղին: Գյուղի հյուսիսային կողմով ձգվում է Գուգարաց լեռնաշղթան:
Ձմեռը ցրտաշունչ է` 140-150 օր տեւողությամբ, ամառը` զով, խոնավությունը` բարձր: Համայնքն ունի եկեղեցի, կառուցված 1872թ.: Եկեղեցին չի գործում, սակայն 2002թ. սկսել են եկեղեցու հիմնական վերականգման աշխատանքները՝ մարգահովտցի գործարար Սերժիկ Կոծինյանի սեփական միջոցների հաշվին:
Նախադպրոցական դաստիարակությունը իրականացվում է գործող մեկ մանկապարտեզի միջոցով, որը տեղավորված է 2000թ. □Սնունդ աշխատանքի դիմաց□ ծրագրով վերանորոգված մեկ հարկանի շենքում:
Կա մեկ միջնակարգ դպրոցում: Վերջին տարիներին կրճատվել է սովորող երեխաների թիվը, պատճառը բնակչության արտագաղթն է: Դպրոցը հիմնականում համալրված է մասնագետ կադրերով: Դպրոցում սովորում է 787 աշակերտ։
«Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով 2000թ. վերանորոգվել է դպրոցի խմելու ջրի ցանցը, որը բավարարում է դպրոցի պահանջները: Մարգահովիտ համայնքն ունի մեկ մշակույթի տուն, որը կառուցվել է 1976թ.: Կան երեխաներ, որոնք հաճախում են Վանաձորի մարզադպրոցներ, որը նրանցից բավականին ծախսեր է պահանջում: Համայնքում գործում է միայն կարատեի մեկ անհատական խմբակ, որտեղ ընդգրկված է 12 աշակերտ:
Համայնքն ունի երաժշտական դպրոց, գործող գրադարան: Երաժշտական դպրոցն ունի 5 աշխատող, 19 աշակերտ: Գրադարանն ունի 13430 անուն գիրք:
Համայնքում գործում է ամբուլատորիա, որը կառուցվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից։ Ամբուլատորիան ապահովված է շուրջօրյա ջրով, որի նորոգման աշխատանքները այժմ իրականացնում է «Սնունդ աշխատանքի դիմաց ծրագիրը»։ Բուժ. աշխատողների թիվը 18 է, որից երեքը բժիշկներ։ Ամբուլատորիան հագեցած է ժամանակակից բուժ-սարքավորումներով։
Զբաղվում են հիմնականում կարտոֆիլագործությամբ, կաղամբի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Ցանում են նաեւ միամյա խոտաբույսեր: Հողերը չեն ոռոգվում, ոռոգման ցանց չի եղել: Երաշտ տարիներին բերք չի լինում, խոնավ տարիներին գյուղացին չի կարողանում պայքարել սնկային հիվանդության դեմ, արդյունքում՝ ցածր բերքատվություն, գյուղացին կորցնում է բերքի համարյա 50%-ը: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ եւ ձու: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը տեւում է 6-7 ամիս:
Նպաստավոր է ոչխարաբուծության համար, քանի որ կա 2519հա արոտավայր եւ ծովի մակարդակից բարձր է 2000-2500մ, բայց ոչխարի միսը եւ բուրդը չի իրացվում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17