Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ղուրսալի

Մակերես` 15.72 կմ2

Բնակչություն` 534

Գյուղը /նախկինում Ղուրսալի/ գտնվում է ՀՀ Լոռու մարզի հյուսիս-արեւմտյան մասում, Փամբակ գետի վերին հովտում, մարզկենտրոնից 17 կմ եւ Սպիտակ քաղաքից 7 կմ հեռավորության վրա, սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին: Այստեղով է անցնում Վանաձոր-Երեւան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը:
Գյուղը վերաբնակեցվել է հայազգի բնակչությամբ 1988թ. ներկայիս տեղում, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա, վարչական տարածքը 1572 հա, որից գյուղի բնակատեղը կազմում է շուրջ 60հա: Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25C: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը հաճախակի քամիներ է լինում եւ տաք է: Տարեկան տեղումների քանակը քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս, լինում է նաև կարկտահարություն: Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր: Մինչև 1988թ. դեկտեմբեր ամիսը Ղուրսալ գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիների 480 ընտանիքներով, նրանց հեռանալուց հետո գյուղը վերաբնակեցվել է բռնագաղթված բնակիչներով՝ շուրջ 350 ընտանիքներով, որոնք բռնագաղթվել էին Ադրբեջանի տարբեր շրջաններից: Ներկայումս գյուղում բնակվում են 250 ընտանիք, որից 105 ընտանիք՝ 305 անձ, բռնագաղթվածներ են:
Ղուրսալ համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, շուրջ 80 ընտանիքներ բացակայում են գյուղից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ և մոտ 30 մարդ աշխատում են համայնքի շրջապատում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: Ղուրսալի համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը: Գյուղապետարանը և գրադարանը տեղավորված են դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում: Ղուրսալ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ.Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-27 16:18:58