Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հալավար

Մակերես` 34.3 կմ2

Բնակչություն` 160

  Համայնքը համարվում է հնագույն բնակավայր,հիմնադրվել է 18-րդ դարում Թավրիզից եկածներով , գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, ծովի մակերեւույթից 1650-1800մ բարձրության վրա, Սանամ-Սյուրիցան եւ Փամբակ լեռնաշղթաների միջև, Վանաձոր-Սպիտակ միջազգային մայրուղուց 10 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռու է 22 կմ՝ դեպի հարավ-արեւմուտք, սահմանակից է Լեռնապատ գյուղին: Համայնքի միջով հոսում է Լեռնաջուր գետը:
Համայնքը գեղեցիկ է իր բուսականությամբ: Կլիման բարեխառն է` ձմռանը ցրտաշունչ է, շուրջ 5 ամիս տեւողությամբ, մինչեւ 28-30C, ամռանը՝ մեղմ եւ զով, առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 25C: Համայնքը իր մեջ ներառում էչորս բնակավայրեր`
1. Հայդառլի, 2. Հալավար, 3. Քիլիսա, 4. Գյուլադարա:
1988թ. ազգամիջյան կռիվների պատճառով ադրբեջանցիները լքեցին բնակավայրերը եւ 1989թ-ից կազմավորվեցին նոր հայկական բնակավայրեր: Բնակավայրերից երկուսում բնակչություն չկա, բնակչությունը կենտրոնացված է Հալավարում եւ Հայդառլիում:
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Անասնապահության և մեղվաբուծության զարգացման համար կան բավականին նպաստավոր պայմաններ: Արտադրվում է կաթ, միս, մեղր, միրգ: Տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Համայնքը չունի դպրոց, մանկապարտեզ, բուժ.կետ, մշակույթի տուն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 15:59:42