Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաթնառատ

Մակերես` 42.52կմ2

Բնակչություն` 1028

Տնային տնտեսությունների թիվը` 294: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 68 կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին շվեդացի ֆերմեր Գոդլեբ Գրաֆի կողմից, որը զբաղվել է անասնապահությամբ: Հետագայում՝ 1923թվականին գյուղը վերակազմավորվել և դարձել է ԽՍՀՄ առաջին սովխոզներից մեկը (Մոսկվայի ենթակայության) և շվեդ ֆերմերի ստեղծած բազայի վրա հիմնվել է Հայաստանում միակ <<կովկասյան գորշ>> ցեղի խոշոր եղջերավոր անասունների տոհմային անասնաբուծական սովետական տնտեսությունը:
Բարձրությունը ծովի մակարդակից 1540 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 3759,7 հա, որից` 491,7 հա վարելահող, 775,2 հա խոտհարք, 1994,3 հա արոտ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ:
Համայնքում կա կաթի փոշու արտադրման գործարան 25 տ/օր հզորությամբ, պանրի արտադրամաս:
Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն,բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի կառուցումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի և մանկապարտեզի շենքի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42