Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաթնաջուր

Մակերես` 20.79 կմ2

Բնակչություն` 2033

Գյուղի (նախկինում Ղարալ) բնակիչները հին գյուղի ավերակների վրա բնակություն են հաստատել 1826 թվականին: Հիմնականում եկել են Աշտարակից եւ Թուրքիայից:
Կաթնաջուր գյուղն գտնվում է Բազումի լեռնաշղթայի արեւմտյան մասի սարահարթի հարավում, ծովի մակերեւույթից 1715մ բարձրության վրա: Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները: Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, քիչ չափով մշակում են նաև կաղամբ և այլ բանջարանոցա-բոստանային կուլտուրաներ: Ապրանքային արտադրանք հիմնականում ստացվում է կարտոֆիլագործությունից, որը վերջին տարիներին բնական աղետների և անբարենպաստ եղանակի պատճառով բարձր արդյունավետություն չի ապահովում:
Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, որից ստացված արտադրանքը հիմնականում բավարարում է սեփական կարիքները:
Գյուղնի միջնակարգ դպրոց կառուցվել է 2001թ.-ին: Դպրոցը չունի մարզադահլիճը և լաբորատոր սենյակները: Դպրոցում սովորում են 204 աշակերտ:
Պետական բյուջեի միջոցներով կառուցված համայնքի կենտրոնի նոր շենքը շահագործման է հանձնվել 2009թ: Այս հարմարավետ շենքում գործում են գյուղապետարանը, գրադարանը, բուժ. կետը, մշակույթի տունը, ակումբը, մանկապարտեզը, հայփոստի բաժանմունքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09