Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսաղբյուր

Մակերես` 22.04 կմ2

Բնակչություն` 1216

Լուսաղբյուր գյուղը բնակեցվել է 1828թ. Ռուս-պարսկական պատերազմի հետևանքով արևմտյան Հայաստանի Բասեն գավառից արտագաղթված ազգաբնակչությամբ:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900մ բարձրության վրա, տեղակայված է Ջաջուռի լեռնանցքի հյուսիս արևելյան մասում, հաճախակի են հյուսիային սառը քամիները: Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով: Համայնքի վարելահողերի 80% հիմնականում անջրդի են: Ջրովի հողատարածքները (128հա) ոռոգվում են Նալբանդի ջրանցքի միջոցով: Մշտական (կանոնավոր) ոռոգելի է միայն տնամերձ հողերից 30հա, որի պատճառով էլ արտադրվում է հիմնականում անասնակեր, քիչ քանակությամբ հացահատիկ, կարտոֆիլ և բանջարեղեն:
Անասնապահությունը անարդյունավետ է մսուրային շրջանի երկարատևության և արոտավայրերի ցածր որակի պատճառով: Գյուղն ունի նորակառույց միջնակարգ դպրոց, 126 աշակերտով: Համայնքը չունի համայնքային կենտրոնի շենք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-16 17:06:18