Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լոռի Բերդ

Մակերես` 408.4 հակմ2

Բնակչություն` 377

Տնային տնտեսությունների թիվը` 135։ Գյուղը հիմնադրվել է 1750-ական թվականներին, ծովի մակերեւույթից բարձր է 1380մ, վարչական տարածքը կազմում է 408.4հա, որից գյուղի բնակատեղը 36հա:
Լոռի Բերդ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ և Ուռուտ գետերի միջնահատվածում, Ստեփանավան քաղաքի արևելյան կողմում, պատմական Լոռի բերդաքաղաքի ավերակների մոտ, պատմական նշանակություն ունեցող դամբարադաշտերի վրա: Հեռավորությունը Ստեփանավան քաղաքից 2 կմ, մարզկենտրոնից 38 կմ: Սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին:
Գյուղով է անցնում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհը: 1.5կմ դեպի արևելք կառուցված է Աշոտ Երկաթ-ի ամրոցը: Շրջակայքում կան միջնադարյան կառույցներ՝ Լոռե բերդաքաղաքը` 10-րդ դ., եկեղեցի 12-13-րդ դդ., կամուրջ՝ 10-13-րդ դդ., բաղնիք` 12-13-րդ դդ., գյուղատեղիներ և եկեղեցի` դարմանաթաղ գյուղատեղում 10-րդ դ.:
Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմռանը երբեմն ձյուն չի գալիս, գարունը սովորաբար ուշացած է գալիս, հաճախակի քամիներով, իսկ ամառը տաք է, լինում են նաև կարկտահարություններ: Գյուղը չունի ինքնահոս խմելու և ոռոգման ջրի համակարգ, խմելու ջուրը մատակարարվում է դեպի Նոյեմբերյան գնացող ջրատարից:
Գյուղն ունի առողջարար կլիմա:
1950թ. գյուղն ուներ 373, 1979թ.-ին՝ 398, 2002թ.-ին՝ 491 բնակիչ:
Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի եւ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ:
Գործում է քարարդյունահանող ձեռնարկություն:
Ունի հիմնական դպրոց 54 աշակերտով, որը կառուցվել է 2002թ., կիսաքանդ մշակույթի տուն (ակումբ), գրադարան, բուժկետ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգում, համայնքային կենտրոնի կառուցում, ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, համայնքի մի թաղամասի գազաֆիկացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 16:05:42