Համայնքներ
Համայնքի մասին
Լերմոնտովո (Վարչական կենտրոնը գ.Լերմոնտովո )
Մակերես` 43.41կմ2
Բնակչություն` 1099
Լերմոնտովո գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի շրջանի ամենացուրտ գոտում 1810կմ ծովի մակերեսից բարձրության վրա : Գյուղը, որը սկզբից անվանվել է Վոսկրեսենովկա, հիմնվել է 1840 թ-ին Ռուսաստանի Տամբովի մարզից ''մոլոկանների'' մոտավորապես յոթ ընտանիքների աքսորման հետևանքով : Աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ, և այժմ կազմում են բնակչության 80%-ը: Համայնքում ապրում են նաև հայեր` 15% և եզդիներ` 5%: Ներկայիս Լերմոնտովոն իրենից ներկայացնում է բավականին զարգացած համայնք` 2001 թ-ին սոցիալական ներդրումների ծրագրով անց է կացվել ջրագիծ, 2006 թ-ին գյուղը գազաֆիկացվել է, 2010թ-ին լուծվել է համայնքի փողոցների լուսավորության հարցը: Համայնքում գուրծում է Մշակույթի կենտրոնը, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ , գործում է նաև գրադարան : Գյուղում առկա է միջնակարգ դպրոցը` որտեղ կան և հայկական և ռուսական դասարաններ, ուր հաճախում են և Լերմոնտովոյի և Անտառաշենի երեխաները: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով:
2011 թ-ի սկզբից կազմակերպվել է գյուղի աղբահանման հարցը , տեղադրվել են ծածկականգառներ: Առաջիկա պլաններում է գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգումը: 2017 թ-ին Համաշխարհային բանկի միջոցներով Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի օգնությամբ վերակառուցվեց և վերաբացվեց համայնքի մանկապարտեզը, որից օգտվում են նաև Անտառաշենի բնակիչները:
Անտառաշեն գյուղ
Մակերես` 22.0կմ2
Բնակչություն` 247
Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1900մ բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով: Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ: Համայնքի բնակիչները նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ, քանի որ գյուղում կար գազանաբուծական մեծ տնտեսություն, որը երկար տարիներ միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ կզաքիսի մորթի: 1990-1994 թ-ին տնտեսությունը փլուզվել է: Անգամ ամենուր կատարվող սեփականշնորհման գործընթացը համայնքում չիրականացավ:
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991թ. որոշման ։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն: Եվ միայն 2021 թ-ին նորից միավորվեց Լերմոնտովո համայնքի հետ:
Հասցեն՝ գ.Լերմոնտովո, 2034
հեռ՝ (+374 322) 6-86-72
էլ. հասցե lermontovo.lori@mta.gov.am
Վեբ կայք՝www.lermontovo.am