Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգնուտ

Մակերես` 12.26կմ2

Բնակչություն` 875

  Համայնքը գտնվում է հյուսիս-արեւելյան մասում: Այն հիմնադրվել է 1856թ.-ին: Մարզկենտրոն Վանաձորից 23կմ հեռավորության վրա է գտնվում: Հարեւան է Վահագնի եւ Դեբետ համայնքներին: Այն մոտ է երկաթուղուն, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին:
Գյուղը բարձ է ծովի մակերեւույթից 1400-1600մ: Երեք կողմից շրջապատված է անտառներով: Գյուղի արեւմտյան մասով հոսում է Փամբակ գետը: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:
Համայնքը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին: Ձմեռվա տեւողությունը, միջին հաշվով, 140 օր է: Ձմեռը մեղմ է, ամառը` զով: Անտառները հարուստ են հատապտուղներով:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 1225.9հա:
Համայնքի ցանքատարածքները ջրովի չեն ոռոգման ցանց չունենալու պատճառով: Դա դժվարացնում է գյուղ. մթերքների արտադրության եւ բերքատվության բարձրացումը: Համայնքում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը եւ բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից: Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը: Համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու: Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց: Բնության քմահաճույքները անդրադառնում են նաեւ անասնապահության բնագավառի առաջընթացին` կերի կուտակմանը եւ տեղափոխմանը:
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց` կառուցված երկրաշարժից հետո` բարվոք վիճակում, ուր սովորում են 200 աշակերտ: Դպրոցն ունի 20 աշխատատեղ, մեկ ուսուցչին ընկնում է 10 աշակերտ: Դպրոցն ունի գործող ջեռուցման համակարգ, ապահովված է ջրով, էլեկտրաէներգիայով: Զգացվում է դիդակտիկ նյութերի պակաս, ձեւավորված չեն համապատասխան կաբինետներ: Դպրոցն ունի բարձրագույն մասնագիտական կրթության ուսուցիչների պակաս: Համայնքը չունի մշակույթի տուն, չունի գործող գրադարան: Մշակույթի տունը ավերվել է երկրաշարժի ժամանակ, այն ժամանակավորապես տեղափոխվել է տնակ, որը զուրկ է տարրական հարմարություններից եւ շատ ցածր է սպասարկման կուլտուրան: Համայնքում գործում են սպորտային տարբեր խմբեր` թենիսի, կարատեի եւ վոլեյբոլի: Համայնքը չունի սպորտ հրապարակ, սպորտային բոլոր միջոցառումները կազմակերպվում են դպրոցի մարզահրապարակում: Գյուղում գործում է մեկ բուժ-կետ, որը գտնվում է Վահագնի առողջապահական կենտրոնի տնօրինության տակ: Տեղավորված է ժամանակավոր տնակում, որը գտնվում է խիստ անմխիթար վիճակում: Ապահովված չէ առաջին բուժ. օգնության պարագաներով եւ դեղորայքով: Բուժ. կետն ունի մեկ աշխատող:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 11:23:23