Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դսեղ

Մակերես` 39.47 կմ2

Բնակչություն` 2162

Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռեւս մ.թ.ա., որի վերաբերյալ կան գիտական հիմնավորումներ ունեցող տվյալներ: Գյուղի տարածքում կան բազմաթիվ արժեքավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ:
Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1250-1300 մ բարձրության վրա:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային եւ կերային կուլտուրաների մշակությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ, մեղր: Խոտի ու խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց: Այն վերանորոգվել է 2 տարի առաջ: Ընթացքի մեջ է տանիքի վերանորոգումը: Ուսուցչական կազմը (50 ուսուցիչ) համալրված է տեղի որակյալ կադրերով: Վերանորոգման կարիք ունի դպրոցի մարզադահլիճը: Բավարար վիճակում չէ դպրոցի ջրի եւ կոյուղու ցանցը:
Համայնքն ունի 1 մշակույթի տուն` 250 տեղանոց դահլիճով: Շենքը վերանորոգված է: Նույն շենքում տեղադրված է գրադարանը, որն ունի 11000 անուն գիրք: Նորոգման կարիք ունի տանիքը: Համայնքը չունի մարզահրապարակ: Ֆուտբոլային խաղերն անց են կացվում հարմարեցված դաշտում: Գյուղում գործում է ըմբշամարտի 2 խմբակ: Նրանց համար կառուցվում է մարզադահլիճ:
Գյուղում գործում է մեկ հիվանդանոց: Այն կառուցվել է «Կարմիր Խաչ»-ի միջոցներով: Համալրված է որակյալ կադրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17