Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դեբետ

Մակերես` 10.33 կմ2

Բնակչություն` 917

Լոռու մարզի Դեբեդ համայնքը գտնվում է մարզկենտրոնից 25կմ հեռավորության վրա` Փամբակ գետի աջակողմյան վտակի` Ալերեքսի անտառապատ գյուղատնտեսությունում, Գյումրի-Բագրատաշեն մայրուղուց 2.5կմ հեռավորության վրա: 1858թ.-ին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը` Արեւմտյան Հայաստանից 1828-31թ.թ. գաղթականների ժառանգներն են: Մյուս մասը Ղարաբաղից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո:
Համայնքը գտնվում է ծովի մակերեւույթից 980-1080մ բարձրության վրա: Դեբեդ գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով: Ձմեռը տեւում է 140-160օր: Տարեկան օդի միջին ջերմաստիճանը +8C: Ձմեռվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -28C, ամառվա առավելագույնը` +35C: Տարվա տեղումները` միջին հաշվով 660մմ է, ընդ որում վեգետացիոն շրջանում 500մմ: Վեգետացիան տեւում է ապրիլ-նոյեմբեր ամիսներին` 220օր: Հողատեսքերը դարչնագույն անտառային, որակը` 46 բալ:
Գյուղի տարածքը եղել է հին բնակավայր, շրջապատը հարուստ է պատմական հուշարձաններով:
Ոռոգվող տարածքների բացակայության հետեւանքով գյուղը հնարավորություն չունի կտրուկ բարելավելու սոցիալ-տնտեսական
վիճակը: Անբավարար է գյուղացու կրթական մակարդակը արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Գյուղի բնակլիմայական պայմաններից, հողային ռեսուրսներից եւ աշխատուժից ելնելով նախընտրելի է ինտենսիվ հողագործության եւ
այգեգործության զարգացումը` միաժամանակ պահպանելով ավանդույթ դարձած գործունեությունը (մեղվագործությունը, անասնապահությունը, խոզաբուծությունը, ձկնաբուծությունը):
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց: Վերջին տարիներին վերանորոգվել եւ բարեկարգվել է, ուր սովորում է 160 աշակերտ: Դպրոցն ունի 20 աշխատատեղ, մեկ ուսուցչին ընկնում է 8 աշակերտ: Դպրոցը կադրերի կարիք ունի, չունի կոյուղի: Կարիք է զգացվում կաթսայատան շենքի ամրացման, վերանորոգման:
Համայնքն ունի 1 մշակույթի տուն, որը գտնվում է ժամանակավոր կացարանում, որտեղ տեղակայված է նաեւ գրադարանը: Գրադարանը գործում է եւ ունի 1500 անուն գիրք: Համայնքն ունի կազմավորված ֆուտբոլի թիմ, ֆուտբոլի դաշտը կիսակառույց է:
Համայնքում գործում է մեկ բուժ-կետ` երկու աշխատատեղերով, շենքային պայմանները նորմալ են, սակայն չկան համապատասխան բժշկական սարքավորումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 14:35:30