Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դարպաս

Մակերես` 19.33 կմ2

Բնակչություն` 1992

Գյուղը հին է, որի մասին վկայում են գյուղի գերեզմանատան սեւ տուֆից կերտված սալաքարերի վրայի փորագրությունները:
Գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմտյան մասում, Մայմեխ լեռան (3081մ) արեւմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4կմ դեպի արեւմուտք: Կլիման բարեխառն է.ամռանը մեղմ` առավելագույն ջերմաստիճանը +33C, ձմեռը տեւում է 5 ամիս մինչեւ -20C ցուրտ: Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 1370մ է: Համայնքում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ եւ այգեգործությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Առանձին տարիներ գարնան ցրտահարությունից եւ ամռան կարկտահարումից տուժում են այգիները եւ ցանքատարածությունները, որի պատճառով լինում է 60-70% բերքի կորուստ:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, վերջին տարիներին վերանորոգված, բարվոք վիճակում, ուր սովորում է 270 աշակերտ: Դպրոցն ունի 33 աշխատատեղ, որից` 22 ուսուցիչ, մեկ ուսուցչին ընկնում է 12 աշակերտ: Անմխիթար վիճակում է դպրոցի խմելու ջրի ցանցը, որն անհապաղ վերանորոգման կարիք ունի: Համայնքն ունի 1 մշակույթի տուն, որը գործում է ժամանակավոր տնակային պայմաններում, չնայած դրան` համայնքը միշտ էլ կազմակերպում է հասարակական միջոցառումներ: Գործող գրադարանը, որը գործում է տնակային ոչ բավարար պայմաններում, ունի 3016 անուն գիրք: Սպորտ հրապարակ չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից: Գյուղում գործում է մեկ բուժ-կետ, որը գտնվում է տնակում` անմխիթար վիճակում: Չկա համապատասխան գույք եւ սարքավորում: Բուժ. կետն ունի երկու աշխատող:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09