Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գուգարք

Մակերես` 21.58կմ2

Բնակչություն` 7012

Գյուղը գտնվում է Վանաձոր քաղաքից հյուսիս արեւելք, այն սահմանակից է Վանաձորին, Փամբակին, Լերմոնտովոյին եւ Շահումյան համայնքներին: Գյուղի հյուսիս արեւմտյան մասով հոսում է Փամբակ գետը, որին զուգահեռ ձգվում է երկաթուղին եւ Նոյեմբերյան գնացող ավտոմայրուղին:
Գյուղը շրջապատված է սարերով ու անտառներով: Գուգարք գյուղը հիմնադրվել է մոտավորապես 1801-1810թթ.: Գյուղի բնակիչները հիմնականում տեղափոխվել են Արցախի տարբեր մելիքություններից: Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 2158հա, որից` վարելահող` 195հա, խոտհարք` 240հա, արոտավայրեր` 700հա, պտղատու այգիներ` 20հա եւ այլ հողատարածքներ` 442հա:
Վարելահողերից սեփականաշնորհվել է 170հա, իսկ 35հա մնում է որպես պահուստային հող: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից: Անձրեւային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70%-ը:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Խոտի եւ խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Համայնքում գործում է 1 նախադպրոցական հիմնարկ` 2 խմբով, որտեղ հաճախում են 35 երեխա: Մանկապարտեզի շենք կառուցելու կարիք կա, որովհետեւ` նախ մեծ է մանկապարտեզ հաճախել ցանկացողների թիվը, եւ երկրորդ` մանկապարտեզը գործում է տնակային պայմաններում, որը խարխրվել է: Համայնքն ունի 2 միջնակարգ դպրոց` վերջին տարիներին կառուցված, ուր սովորում են 842 աշակերտ: Դպրոցներն ունեն 130 աշխատատեղեր: Անմխիթար վիճակում է դպրոցների խմելու ջրի ցանցը, որոնք անհապաղ վերանորգման կարիք ունեն:
Համայնքն ունի մշակույթի տուն, որը կիսավթարային վիճակում է: Մշակույթի տանն են գործում սպորտ դպրոցը եւ երաժշտական դպրոցը: Չնայած շենքի կիսավթարային վիճակին` հաճախ են կազմակերպվում հասարակական միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ:
Չկան կինոցուցադրումների համար սարքավորումներ: Սպորտային հրապարակ կամ համալիր չունենալու պատճառով երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից:
Համայնքն ունի մեկ գրադարան, որը գտնվում է շենքային անմխիթար պայմաններում: Գործող գրադարանն ունի 23.0 անուն գիրք:


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 15:59:42