Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԲԱԺԻՆԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Գոգարան

Մակերես` 32.47 կմ2

Բնակչություն` 1469

Գյուղը նախկին Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է: Ըստ Սովետական հանրագիտարանի գյուղը հիմնադրվել է 1727-1728թթ.: Սակայն ըստ պատմամշակութային հուշարձանների, գյուղի տարածքում առկա դամբարանադաշտերի, IV-ից VI-րդ դարի թվագրում ունեցող եկեղեցու գյուղը ավելի հին է, քան գրված է տեղեկատվության մեջ: Գյուղը գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտում, ծովի մակերևույթից բարձր է 1863մ-1950մ:
Գյուղը մարզկենտրոնից հեռու է 35կմ, իսկ Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5կմ: Ապահովված է խմելու և ոռոգման ջրով: Ձմեռը խստաշունչ, իսկ ամռանը զով: Որպես լեռնային գյուղ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա եւ այլն): Բանջարաբոստանային կուլտուրաներից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն:
Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող, որից 65 հա պետական պահուստային հողեր են, 539հա՝ սեփականաշնորհված:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 153 աշակերտ: Դպրոցի նոր շենքը կառուցվել է 2002թ. «Կազա» հայ-շվեցարական մարդասիրական կազմակերպության կողմից:
Գյուղը գազաֆիկացվել է 2007թ: 2008թ. պետական պյուջեի գումարներով համայնքը մայրուղուն միացնող ճանապարհը ասֆալտապատվել է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 16:42:44