Համայնքներ
Համայնքի մասին
Գյուլագարակ (Վարչական կենտրոնը գ.Գյուլագարակ)
Մակերես` 15,52կմ2
Բնակչություն` 2317
Ամրակից Գարգառ Կուրթան Հոբարձի Պուշկինո Վարդաբլուր
Տնային տնտեսությունների թիվը` 617։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ձախ ափին, հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ: Գյուլագարակ գյուղը հիմնվել է 1750թ.-ին, գտնվում է ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար: Լավ ամառանոցավայր է:
Գյուլագարակից 3կմ հարավ գտնվում է Սոճուտ մանկական առողջարանը, Դենդրոպարկը:
Գյուղից 2կմ դեպի հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին և VI դ. եկեղեցու ավերակները:
1959-ին ուներ 2054, 1970-ին՝ 1980, 1979-ին՝ 2160, 2002թ.՝ 1532 բնակիչ:
Նրանց նախնիները այստեղ են եկել Սպիտակի շրջանից:
Տնտեսությունը՝ զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակումով:
Համայնքն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում են 291 աշակերտ, գործող գրադարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կաևորվում են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումը, ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի կառուցումը, բնակարանաշինությունը:
հասցեն՝ գ.Գյուլագարակ, 1910
հեռ՝ (+374 93) 996399
էլ.հասցե՝gyulagarak.lori@mta.gov.am