Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բլագոդարնոյե

Մակերես` 1177 հա կմ2

Բնակչություն` 277

Տնային տնտեսությունների թիվը` 62:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է1907-1908 թվականներին Կիրիլ ազգանունով մոլոկանի կողմից և այն անվանվել է Կիրիլովկա: Հետագայում գյուղը անվանել են Բլագոդարնոյե: Բարձրությունը ծովի մակարդակից 1600 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1027 հա, որից` 147,7 հա վարելահող, 491,3հա խոտհարք, 349,7 հա արոտ: Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ:
Ունի հիմնական դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 15:59:42