Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Անտառաշեն

Մակերես` 22.0կմ2

Բնակչություն` 280

     Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1900մ բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով: Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ:

Գյուղի կլիմայական պայմանները բարենպաստ են. ձմեռը ցրտաշունչ է, իսկ ամառը՝ զով:
Ինչպես հանրապետության մյուս շրջաններում, այնպես էլ այստեղ, վերջին տարիներին բնության անբարենպաստ պայմաններից տուժում է գյուղատնտեսությունը:
    Գյուղացիական տնտեսության զբաղմունքը՝ հողագործություն, նախկինում զբաղվել են գազանաբուծությամբ: Կարեւոր է նշել, որ երկար տարիներ զբաղվելով գազանաբուծությամբ, տալով հանրապետությանը մեծ եկամուտներ, չեն զբաղվել հողագործությամբ, քանի որ ամբողջ տարին այն պահանջել է մարդկային նուրբ խնամք եւ հոգատարություն: Տնտեսությունը միակն է եղել նույնիսկ անդրկովկասյան երկրներում, ուր արտահանվել է ոսկեփայլ մորթի: Եթե 1937թ. միությունը ունեցել է 25-30 գազան, ապա 1988թ. արտահանվել է 17 հազ. կզաքիսի, 10 հազ. աղվեսի մորթի, պաշտպանելով հետագա մայրական կազմը:
    1990թ. տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին, որը շարունակվեց մինչեւ 1994թ.-նը: Այդ օրվանից սկսած համայնքը զրկվեց գրեթե ամեն ինչից: Երբ ամենուր կատարվում էր սեփականշնորհման գործընթացը, համայնքում այն չիրականացավ
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 31 հոկտեմբերի 1991թ. որոշման ։ Անտառաշենը առանձնացել է Լերմոնտովոյի գյուղական խորհրդից, դարձել ինքնուրույն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-18 14:35:30