Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աքորի

Մակերես` 24.8 կմ2

Բնակչություն` 2987

Գյուղ Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 3կմ հարավ-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 52կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները: Տեղադրված է Ալավերդի-Վանաձոր ավտոմայրուղու վրա: Անվան ծագումնաբանությունը ոմանք կապում են □ախոռ□ բառի հետ, ենթադրելով, որ այստեղ եղել է իջեւանատուն եւ □մսուր□ (ախոռ) ձիերի համար:
Գյուղը տեղադրված է Լալվար լեռան հարավ-արեւելյան ստորոտին, սարավանդում` ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լոռիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին):Գյուղի հարավ-արեւելքում գտնվում է ս. Գեւորգ եկեղեցին: Ունի նաեւ Բդավոր եկեղեցին, մատուռ:
Գյուղի բնակիչների նախնիների մի մասը տեղափոխվել է Թբիլիսիի եւ Ստեփանավանի շրջաններից: 1897 թ-ին ունեցել է 824, 1926 թ-ին` 1169, 1939 թ-ին` 1816, 1959 թ-ին` 1701, 1979 թ-ին` 2235 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 2903 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Ունի 2 միջնակարգ դպրոց, գրադարան, ծննդատուն, բուժկետ, մանկապարտեզ, կաապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (203հա), խոտհարքեր (201հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր` կազմելով համապատասխանաբար 702, 42, 52 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-16 17:06:18