Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ապավեն

Մակերես` 309.1հակմ2

Բնակչություն` 130

 Տնային տնտեսությունների թիվը` 39:
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 68կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել է Սայրիար Փոքր, Սարիալ-Փոքր, Սարիար, Սարիար Պոկր անվանումները: Ապավեն է վերանվանվել 1991 թվականին: Բարձրությունը ծովի մակարդակից 1680 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700մմ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 276 հա, որից` 32,3 հա վարելահող, 50 հա խոտհարք, 167,7 հա արոտ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցի բացումը, գազաֆիկացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17