Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Տաշիր (Վարչական կենտրոնը ք.Տաշիր)

Մակերես` 68882.04 կմ2

Բնակչություն` 28584

 

Համայնքում հաշվառված բնակչությունը՝ 28584 (01.07.2022 թ. դրությամբ)
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52կմ,
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից՝ 163կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մետր,
Համայնքի վարչական տարածքը՝ 68882.04 հա։
Համայնքում ընդգրկված է 24 բնակավայր՝ 1 քաղաք և 23 գյուղ:

 

Տաշիր քաղաք
Բնակչությունը` 11731,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52 կմ,
Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 163 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 2854:
Տաշիր քաղաքը (նախկինում «Վորոնցովկա» ապա «Կալինինո») Տաշիր համայնքի կենտրոնն է: Եղել է նախկին Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը: Բնակավայրը հիմնադրվել է 1844 թ-ին՝ Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ՝ հիմնականում Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների ու աքսորված ռուս մոլոկանների կողմից և Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա: 1935 թ.-ին վերանվանվել է Կալինինո՝ հեղափոխական գործիչ Միխայիլ Իվանովիչ Կալինինի անունով: 1961 թ.-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թվականից դասվել Հայաստանի քաղաքների շարքին:
Տաշիր է վերանվանվել 1991 թվականին:
Տաշիրի միջով հոսում է Դեբետի վտակ Տաշիր գետը:Քաղաքով է անցնում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան միջպետական մայրուղին: Բարենպաստ բնակլիմայական պայմանների ու ալպիական մարգագետինների առկայությունը նպաստում են անասնապահության և կաթի վերամշակման արտադրության զարգացմանը: Տաշիրում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4.9°С, հուլիսինը`18-20°С աստիճան: Մթնոլորտային տեղումների քանակը՝ տարեկան 600-700 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են և ալպյան մարգագետինները: Շրջակայքում կան ճահճուտներ:
Քաղաքում կա հանրակրթական 3 դպրոց, մշակույթի տուն, գրադարան, 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, մարզադաշտեր, մարզադպրոց, արվեստի դպրոց, արտադպրոցական ուսուցման կենտրոն, համաբուժարան, հիվանդանոց, փոստային բաժանմունք:
Ունի շուրջ 10 կաթի վերամշակման արտադրամաս, հացաբուլկեղենի արտադրամասեր, քարհանք: Գործում է «Տաշիր» կարի ֆաբրիկան:
Աղբահանությունը կենտրոնացված է, ապահովված է շուրջօրյա ջրով: Գործում են հասարակական տրանսպորտի երթուղիներ՝ դեպի Երևան, Գյումրի, Վանաձոր և տարածաշրջանի բնակավայրեր:
Քաղաքի զարգացման ուղղությամբ հիմնական շեշտը դրվում է բարեկարգման, կանաչապատ տարածքների մշակման և ընդլայնման, համայնքի ենթակա կառույցների հիմնանորոգման վրա:
«Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ քաղաքում կառուցվել է ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ, հիմնանորոգվել են քաղաքային հրապարակը, Ջահուկյան փողոցի քայլուղին և քաղաքային զբոսայգին, հիմնանորոգվում է մշակույթի տունը :
Վերականգնվում է նախկին գործադիր կոմիտեի եռահարկ շենքը:
Հողերը՝ 7609,47 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր ` 5760,83 հա, որից` վարելահող` 2604.50 հա, խոտհարք` 1626.67 հա, արոտ` 1403.94 հա, այլ հողատեսք` 125.72 հա,
- բնակավայրերի հողեր` 479.29 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 125.27 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 34,56 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 35.73 հա,
-հատուկ նշանակության հողեր՝ 208,39 հա,
-անտառային հողեր՝ 888,06 հա,
- ջրային հողեր` 77.34 հա:

Բլագոդարնոյե գյուղ
Բնակչություն` 263,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 10 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 61:
Գյուղը գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Հիմնադրվել է 1907-1908 թվականներին Կիրիլ անունով ռուս մոլոկանի կողմից և կոչվել է Կիրիլովկա: Հետագայում գյուղն անվանել են Բլագոդարնոյե: Սկզբնական շրջանում եղել է ռուսաբնակ: Ներկայումս գյուղի բնակիչները հայեր են: Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով:
Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ:
Ունի հիմնական դպրոց, բուժկետ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 1176,98 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1027,02 հա, որից` վարելահող` 147,73 հա, խոտհարք` 491,32 հա, արոտ՝ 349,72 հա, այլ հողատեսք` 38,27 հա,
- բնակավայրերի հողեր` 29,66 հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10,41 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 5,24 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3,06 հա,
-հատուկ նշանակության հողեր՝ 2,21 հա,
-անտառային հողեր՝ 82,88 հա,
- ջրային հողեր` 16,50 հա:

Գետավան գյուղ
Բնակչություն` 90,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 42 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 10 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1470 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 21:
Գետավանը գտնվում է Սարատովկայից 2 կմ հարավ-արևելք: Նախկին անունը Ղզղալա է (Աղջկա բերդ): Գյուղից 3 կմ հարավ-արևելք կան 10 - 11-րդ դ.դ.ամրոց և Ք. ա. երկրորդից առաջին հազարամյակների բնակատեղի:
Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով:
Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ և բանջարաբուծությամբ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են ակումբի, խմելու ջրագծերի ներքին ցանցի, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Դաշտադեմ գյուղ
Բնակչությունը` 215,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 10 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1650 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 46:
Գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Նախկինում ունեցել է Իլմազլու անվանումը, Դաշտադեմ է վերանվանվել 1991 թ.-ին: Բնակիչները եկել են Բաքվից, Շամախիից, Կիրովաբադից և Շահումյանից գաղթած, ինչպես նաև Վրաստանի Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններից և հարևան համայնքներից:
Կլիման բարեխառն է, ձմեռը` երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են նաև մեղվաբուծությամ:
Ունի հիմնական դպրոց, բուժկետ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 1799,71 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1539,77 հա, որից`
- վարելահող` 269,92 հա, խոտհարք` 888,51հա, արոտ` 344,94 հա, այլ հողատեսք` 36,40 հա
- բնակավայրերի հողեր` 129,96 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 19,51 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,38 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 0,46 հա,
-անտառային հողեր՝ 106,16 դրամ,
- ջրային հողեր` 2,47 հա:

Լեռնահովիտ գյուղ
Բնակչությունը` 1540,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 10 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1650 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 343: Լեռնահովիտը (նախկինոմ՝ Ղարաքիլիսա) գտնվում է Տաշիր քաղաքից է 10 կմ հյուսիս-արևելք:
Հիմնադրվել է 1822-23 թվականներին՝ ավերակ գյուղատեղիում: Բնակիչները գաղթել են Մուշից և Ղարսից՝ ընդամենը՝ 7 գերդաստան՝ պարսիկների և թուրքերի կողմից հալածված: Գյուղն անվանել են Ղարաքիլիսա՝ սև քարերով շարված ավերակ եկեղեցու պատճառով: 1978 թվականից վերանվանվել է Լեռնահովիտ: Բնակավայրում և շրջակայքում պահպանվել են «Զարգարաքենդ» գյուղատեղին, եկեղեցի (12-13 դ.դ.), գերեզմանոցներ (12-19 դ.դ.): Գյուղի մոտակա ուխտատեղի Կարճադոշ սարի գագաթին՝ Կարապետյան բարերար ընտանիքի կողմից կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին և հիմնանորոգվել գյուղի եկեղեցին՝ կրելով Սուրբ Ստեփանոս Նախավկա անունը:
Գյուղի կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման ավարտումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 2068,08 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1716,64 հա, որից`վարելահող` 707,85 հա, խոտհարք` 176,37 հա, արոտ` 783,9 հա, այլ հողատեսք` 48,52 հա,
- բնակավայրերի հողեր` 103,28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 11,24 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3,07 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1,92 հա,
-անտառային հողեր՝221,39 հա,
- ջրային հողեր` 10,54 հա:

Կաթնառատ գյուղ
Բնակչությունը` 977,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 68կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 16 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 304: Կաթնառատ գյուղը (Լոռպլեմսովխոզ, Լոռվա տոհմաբուծարան), գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքի հյուսիս- արևմտյան կողմում՝ Կեչուտի լեռնաշղթայի լայնարձակ սարահարթում՝ Տաշիր քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք: Այստեղով է հոսում Ձորագետի գլխավոր վտակ Կամենկան: Հարմար ռելիեֆի, առատ տեղումների և կլիմայական բարեհաջող պայմանների շնորհիվ այստեղ առատ բուսականություն է աճում:
Անասնապահության զարգացման համար չափազանց նպաստավոր պայմաններից օգտվելու նպատակով՝ 1897 թվականին այստեղ իր տնտեսությունն է հիմնել շվեյցարացի կոմս Գոտլիբը, որն իր երկրից տեղափոխվելով՝ զբաղվել է անասնապահությամբ: 1923 թվականին գյուղը վերակազմավորվել և դարձել է ԽՍՀՄ առաջին խորհրդային տնտեսություններից մեկը և շվեյցարացի ֆերմերի ստեղծած բազայի վրա հիմնվել է պետական անասնապահական տնտեսություն՝ «Պետֆերմա», իսկ 1930-ից՝ խորհրդային տնտեսություն՝ Մոսկվայի ենթակայության: 1953-ից՝ «Լոռվա տոհմաբուծական տնտեսություն»՝ լինելով հանրապետությունում «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների միակ տոհմային անասնաբուծական սովետական տնտեսությունը: 1984 թվականից տնտեսությունը վերանվանվել է Կաթնառատ:
Գյուղում կա կաթի փոշու գործարան և պանրի արտադրության արտադրամաս: Կաթնառատի կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն,բուժկետ, փոստի բաժանմունք:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի կառուցումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի և մանկապարտեզի շենքի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 4251,83 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 3759,67 հա, որից` վարելահող` 491,69 հա, խոտհարք` 775,19 հա, արոտ`1994,31 հա, այլ հողատեսք` 498,48 հա
- բնակավայրերի հողեր` 109,64 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 14,30 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 9,91 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 7,97 հա,
-անտառային հողեր՝ 311,07 հա,
- ջրային հողեր` 39,27 հա:

Կրուգլայա Շիշկա գյուղ
Բնակչությունը` 117,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 59 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 6 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ,
Տնային տնտեսությունների թիվը՝ 32:
Կրուգլայա Շիշկա գյուղը գտնվում է Մեդովկա գյուղից 3 կմ հյուսիս, Տաշիր գետի ձախ կողմում, Բոլորկոն լեռան ստորոտում:
Հիմնադրվել է 1830 թվականին՝ ցարական Ռուսաստանի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից: Կրուգլայա Շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք:
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը և դաշտավարությունը:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Մեդովկա գյուղ
Բնակչությունը` 396,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 6 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Տնային տնտեսությունների թիվը`108:
Մեդովկան գտնվում է Տաշիր քաղաքից 6 կմ հարավ-արևելք:
Մեդովկան հիմնադրվել է 1828թվականին՝ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա երկրորդի կողմից արտաքսված ռուս մոլոկանների կողմից և մինչև անցած դարի 80-ականները բնակեցված է եղել հիմնականում ռուսներով: Ներկայիս՝ այստեղ բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի տարբեր բնակավայրերից տեղափոխված մեր հայրենակիցները:
Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Գյուղն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 1462,31 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1212,99 հա, որից`
- վարելահող` 766,48 հա, խոտհարք` 125,93 հա, արոտ` 258,2 հա, այլ հողատեսք` 57,28 հա
- բնակավայրերի հողեր` 64,81 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 28,41 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 5,3 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9,85 հա,
-անտառային հողեր՝ 136,52 հա,
- ջրային հողեր` 4,43 հա:

Մեղվահովիտ գյուղ
Բնակչությունը` 112,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 63 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 11 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1670 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 21:
Մեղվահովիտը (նախկինում ` Ղարաղալա) գտնվում է Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք:
Հիմնադրվել է 1896 թվականին: Ադրբեջանցիների կողմից գյուղը լքելուց հետո, 1989 թ.-ին վերաբնակեցվել է Բաքվից և Գետաշենից բռնագաղթված մեր հայրենակիցների, շրջակա գյուղերի, Ջավախքի վերաբնակիչների, ինչպես նաև՝ աղետի գոտուց՝ Սպիտակից և Գյումրուց տեղափոխված բնակիչների կողմից:
Գյուղում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի, գյուղատեղիների, մատուռի, դամբարանների (մ.թ.ա. 2-րդ – 1- ին հազարամյակներ), քարայրի, կամրջի, ջրաղացների, գերեզմանոցների հետքեր: Հյուսիսում «Հովդարա» սարն է, որը հայտնի է իր խմելու ընտիր ջրի պաշարներով:
Բնակավայրերի ալպիական արոտավայրերից ստացված կաթը հրաշալի հումք է հոլանդական, շվեյցարական և «Լոռի» տեսակի պանիրների համար:
Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Հաճախակի են քամիները, կարկտախառն անձրևները:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղն ունի մշակույթի տուն:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 1428,16 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1227,00 հա, որից` խոտհարք` 478,0 արոտ` 674,07 հա, այլ հողատեսք` 74,49 հա,
- բնակավայրերի հողեր` 78.36 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10.12 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0,0 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2,78 հա,
-անտառային հողեր՝ 98,68 հա,
- ջրային հողեր` 11.22 հա:

Նովոսելցովո գյուղ
Բնակչությունը` 154,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 6 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1475 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 61:
Գյուղը գտնվում է Ձորագետի ձախափնյակում՝ Տաշիր քաղաքից 6 կմ հարավ: Հիմնադրվել է 1913 թվականին՝ Վորոնցովկայից այստեղ տեղափոխված՝ Նովոսելցով ազգանունով մեծահարուստ ռուս մոլոկանի կողմից: Հետագայում գյուղը անվանել են Նովոսելցովո:
Արոտավայրերի և խոտհարքների առկայությունը նպաստավոր է անասնապահության զարգացման համար: Անտառածածկ տարածքներ չկան:
Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը՝ 893.94 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 800,55 հա, որից` վարելահող` 123.97 հա, խոտհարք` 267.42 հա, արոտ` 266,05 հա, այլ հողատեսք` 143,11 հա,
- բնակավայրերի հողեր` 30.72 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1.94 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 16,88 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 0.56 հա,
-անտառային հողեր՝ 13,06 հա,
- ջրային հողեր` 30.23 հա:

Նորամուտ գյուղ
Բնակչությունը` 24,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 66 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 14 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1710 մ,
Տնային տնտեսությունների թիվը՝ 11:
Նորամուտը գտնվում է Լոռի գետի ափին: Նախկին անվանումը՝ Ղարաղալա: Գտնվում է Տաշիր քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:
Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Հաճախակի են քամիները, կարկտախառն անձրևները:
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Սարատովկա գյուղ
Բնակչությունը` 414,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ,
Հեռավորությունը Տաշիր քաղաքից՝ 6 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից 1480 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 112:
Սարատովկան գտնվում է Տաշիր քաղաքից 6կմ հարավ-արևելք: Հիմնադրվել է 1910 թվականին՝ Եկատերինա երկրորդի կողմից աքսորված ռուս մոլոկանների կողմից: Բոգդանով ազգանունով մեկը բնակություն է հաստատել տարածքում, զբաղվել անասնապահությամբ և այդ մասը անվանել են Բոգդանով խուտոր: Հետզհետե մարդիկ մոտակա գյուղերից եկել և բնակություն են հաստատել այդտեղ, որից հետո՝ գյուղը կոչվել է Սարատովկա: Գյուղի միջով անցնում է Տաշիր գետը: Գյուղի միջով անցնում է Երևան-Թբիլիսի մայրուղին:
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով:
Արոտավայրերի և խոտհարքների առկայությունը նպաստավոր է անասնապահության զարգացման համար: Գյուղի մասնագիտացման հիմնական ուղղությունը անասնապահությունն է:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Հողերը 2223.39 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1852,43 հա, որից` վարելահող` 397.8 հա, խոտհարք` 601.52 հա, արոտ` 682,48 հա, այլ հողատեսք` 170,63 հա,
- բնակավայրերի հողեր` 65.05 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 26,91 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 70,25 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1.71 հա,
-անտառային հողեր՝ 81,38 հա,
- ջրային հողեր` 125.66 հա:

Մեծավան գյուղ
Տնային տնտեսությունների թիվը` 1188.
Բնակչությունը՝ 5614.
Մեծավան գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:
Մեծավանը նախկինում կրել է Շահնազար անունը: Գյուղի բնակչության հիմնական մասը (160տուն) 1820 թվականին գաղթել է Ալաշկերտի գավառի Երեցգյուղից (նաև` Իրիցու գեղ): Գյուղի մասին գրավոր արժանահավատ տեղեկություններ է ներկայացրել ժամանակին Հռոմում ուսանած Սարգիս Վարդապետ Յազիչյանը:
Շահնազարը Մեծավան է վերանվանվել 1978թվականին: Ցարական Ռուսաստանի ժամանակ մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ:
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1575մ: Կլիման բարեխառն է, ամառը զով, իսկ ձմեռը հիմնականում` մեղմ: Կայուն ձնածածկույթ շատ քիչ տարիների է հաստատվում: Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 700-800մմ: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 5391,3 հա, որից` 1802,3 հա վարելահող, 1999 հա խոտհարք, 1590 հա արոտ:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Անասնապահության մեջ գերակշռում են տավարաբուծությունն ու ոչխարաբուծությունը: Մշակվող գյուղատնտեսական կուլտուրաներն են ցորենը, գարին և կարտոֆիլը:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են բնակչությանը խմելու ջրով ապահովելը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Մեծավանը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Ձյունաշող գյուղ
Տնային տնտեսությունների թիվը` 51.
Բնակչությունը՝ 169 մարդ
Ձյունաշող գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 67 կմ հեռավորության վրա:
Ձյունաշողը նախկինում կրել է Կզըլշաֆակ, Ղզըլշաֆակ անունները: Գյուղը հիմնադրվել է 1870թվականին, վերաբնակեցվել է 1989 թ. Ադրբեջանից բռնագաղթված հայերի կողմից::
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580մ: Կլիման բարեխառն է, ամառը զով, իսկ ձմեռը ՝ երկարատև ու ցրտաշունչ: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1423,3 հա, որից` 426,4 հա վարելահող, 737,2 հա խոտհարք, 236,6 հա արոտ:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ , արտադրում են կաթ, միս, բուրդ ձու: Համայնքում մասամբ զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի հիմնանորոգումը, գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:


Միխայլովկա գյուղ
Տնային տնտեսությունների թիվը` 229.
Բնակչությունը՝ 802 .
Միխայլովկա գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 59 կմ հեռավորության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին: Սկզբնական բնակիչները եղել են մոլոկանները: 1953 թվականի բնակվել են ադրբեջանցիներ, 1988թվականից հետո ադրբեջանից հայ փախստականները և շրջակա գյուղերի վերաբնակիչները:
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1520մ: Կլիման բարեխառն է, ամառը զով, իսկ ձմեռը ՝ երկարատև ու ցրտաշունչ: Հաճախ են երկարատև անձրևները և կարկտահարությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1820,4 հա, որից` 1052,2հա վարելահող, 441,5 հա խոտհարք, 270,8 հա արոտ: Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրու են կաթ, միս, բուրդ ձու և մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում առաջանում են դժվարություններ խոտի և խատացված կերի անբավարորվածության պատճառով, դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի մի մասնաշենքի հիմնանորգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

Պաղաղբյուր գյուղ
Բնակչություն՝ 69.
Տնային տնտեսութնուններ թիվը՝40: Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 20կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 72 կմ հեռավորության վրա: Նախկինում Սոյուղբուլաղ գյուղը հիմնադրվել է 1870թ. վերաբնակեցվել է 1989թ.-ին հայերի կողմից:
Պաղաղաբյուր է վերանավանվել 1991 թվականին: Բարձրությունը ծովի մակարդակից 1750 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700մմ: Հաճախակի են ուժեղ փոթորիկները և քամիները:
Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1193,3 հա, որից 24 հա վարելահող, 660 հա խոտհարք, 503,3 հա արոտ: Գյուղի մասնագիտակցման ուղղությունը անասնապահությունն է:
Գյուղն ունի սառնորակ աղբյուրներ:
Գյուղն ունի մշակույթի տուն, բուժկետ:
Գյուղի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցումը, գազաֆիկացումը, գյուղատնտեսական մթեքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

ՍԱՐՉԱՊԵՏ գյուղ
Մակերես` 22,16կմ2
Բնակչություն` 2128.
Առկա տնային տնտեսությունների թիվը` 503, որից առկա 275.
Գյուղական բնակավայրը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 68 կմ հեռավորության վրա: Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Հարևան բնակավայրերն են Պրիվոլնոյե, Արծնի, Նորաշեն Լեռնահովիտ:
Բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածներն են, որոնք 1826-28թթ. Ռուս-պարսկական պատերազմի օրերին տեղահանվելով ճանապարհ են ընկել դեպի Արևելյան Հայաստան: Այսպիսի մի հալածական խումբ էլ հասել է Լոք սարի լանջը, ինչպես պատմում են, դեպի անտառ անցնելու միտումով: Բերնեբերան անցած պատմությունը հանգում է նրան, որ սայլի անիվը ջարդվել է, առաջընթացը ընդհատվել և հիշյալ ընտանիքները ծվարել են Վիրահայոց լեռների երկրորդ թագուհու (Լալվարից հետո) Լոք սարի ստորոտում:
Հետաքրքրություն է ներկայացնում գյուղի անվանումը` Սարչապետ, որի ստուգաբանությունը առ այսօր տրված չէ:
Բարձրությունը ծովի մակարդակից 1705 մետր: Բնակավայրի ռելիեֆը լեռնային է, խիստ էռոզացված, ամռանը զով է, ձմռանը` չափավոր ցուրտ: Ձմռան տևողությունը 202 օր է, իսկ ամռանը` 163 օր: Տարեկան միջին ջերմաստիճանը 3.6ºC է, իսկ առավելագույնը` +28ºC -30ºC: Տարեկան տեղումների քանակը 700-720մմ է: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1732,4 հա, որից` 551,7 հա վարելահող, 3441հա խոտհարք, 745,8 հա արոտ: Հողերը գտնվում են 30-40º թեքության վրա: Գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, բարեկարգված և կանաչապատված է համայնքի կենտրոնը, գիշերային լուսավորությամբ ապահովված են բոլոր փողոցները, 100%-ով ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, առկա է գազամատակարարում: Իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Ունի. մշակույթի տուն /որի վերանորոգումն ընթացքի մեջ է 2022թ. սուբվենցիոն ծրագրով/, միջնակարգ դպրոց: 2013 թվականից գործում է «Պարտեզ» մանկապարտեզը, որը նախատեսված է թվով 32 նախադպրոցական տարիքի երեխանների համար: Այն գտնվում է դպրոցի շենքում, որի գործունեության համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Ունի բուժկետ, բոլոր հարմարություններով, որը սկսել է գործել 2004թ-ից, վերանորոգվել և թարմացվել է 2022 թ. ընթացքում, համայնքի բյուջեի միջոցներով: Ունի գործող համայնքային հանդիսությունների սրահ, վերակառուցված 2021 թ. սուբվենցիոն ծրագրով: Գյուղում գործում է կաթի վերամշակման արտադրամաս:
Գյուղի կենտրոնում կա 1913թ. կառուցված կաթոլիկ եկեղեցի, որն այսօր կիսավեր վիճակում է: Գործում է 2005թ. կառուցված առաքելական եկեղեցին, որի հիմնադիրը Ռուսաստանի Դաշնությունում ապրող ու աշխատող սարչապետցի գործարար է: Գյուղի հյուսիսային մասում «Լոք» սարի վրա կա մատուռ, ուր ամեն տարի մայիս ամսին կատարվում է ուխտագնացություն` «Հիսուսի համբարձման օրը»:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ, հատկապես խթանվել է հացահատիկային կուլտուրաների աճեցման ծավալները, պայմանավորված՝ պետական և բարեգործական ներդրումային ծրագերով գյուղատնտեսական տեխնիկաների և կցորդների ձեռքբերումով: Գյուղի 3 կարևոր նշանակության ճանապարհահատվածներ 2021-2022թթ. ընթացքում տուֆով բարեկարգվել են պետություն-համայնք-բարերար /ծագումով սարչապետցի արտերկրում բնակվող բարերարներ/համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրով:
Գյուղում առկա խնդիրներն ենˋ աշխատատեղերի ստեղծումը և զբաղվածության խթանումը:

Արծնի գյուղ

Մակերես` 5,614 կմ2
Բնակչություն` 430
Տնային տնտեսությունների թիվը` 87, որից առկա՝ 50:
Գյուղ՝ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 67 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղզըլգիլիսե, Դազ Զարաքիլիսա, Կզըլդաշ, Կզըլքիլիսա, Ղարաքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղզըլդաշ անվանումները: Արծնի է վերանվանվել 1991 թ-ին:
Բարձրությունը ծովի մակարդակից 1700 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700 մմ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 487,3հա, որից` 190,4 հա վարելահող, 36,3հա խոտհարք, 231,8 հա արոտ: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ, հատկապես խթանվել է հացահատիկային կուլտուրաների աճեցման ծավալները, պայմանավորված՝ պետական և բարեգործական ներդրումային ծրագերով գյուղատնտեսական տեխնիկաների և կցորդների ձեռքբերումով:
Հիմնախնդիրների մեջ կարևորվում են. Նախադպրոցական ուսումնական հաստատության ստեղծումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, միջհամայնքային տրանսպորտային երթուղու շահագործումը:
Բնակավայրը հանդիսանում է սահմանամերձ, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Ապավեն գյուղ
Մակերես` 3.09կմ2
Բնակչություն`167
Տնային տնտեսությունների թիվը՝ 44, որից առկա՝ 17:
Գյուղ՝ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16կմ հյուսիս-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 68կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել է Սայրիար Փոքր, Սարիալ-Փոքր, Սարիար, Սարիար Պոկր անվանումները: Ապավեն է վերանվանվել 1991 թվականին: Բարձրությունը ծովի մակարդակից 1680 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700մմ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 276 հա, որից` 32,3 հա վարելահող, 50 հա խոտհարք, 167,7 հա արոտ: Գյուղի զարգացման հիմնական ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցի հիմնումը, գազաֆիկացումը, միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, միջհամայնքային տրանսպորտային երթուղու շահագործումը:
Բնակավայրը հանդիսանում է սահմանամերձ, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Նորաշեն գյուղ
Մակերես` 14,13կմ2
Բնակչություն` 1467
Տնային տնտեսությունների թիվը` 400, որից առկա՝ 300:
Գյուղ՝ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հեռավորության վրա: Գյուղի բնակիչների նախնիները եկել են Կարսից, Մուշից` 1860-ական թվականներին: Բարձրությունը ծովի մակարդակից 1575 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատև անձրեւները և կարկտահարությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 1157,2 հա, որից` 738,5 հա վարելահող, 138,5հա խոտհարք, 236,6 հա արոտ:
Ունի միջնակարգ դպրոց, որի մասնաշենքում առկա է գործող նախակրթարան /ՊՈԱԿ/ կիսով չափ վերանորոգված մշակույթի տուն, փոստի բաժանմունք, բուժկետ: Բնակավայրի կենտրոնական մասում կա նորակառույց գործող «Կաթողիկե» եկեղեցի: Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ, հատկապես խթանվել է հացահատիկային կուլտուրաների աճեցման ծավալները, պայմանավորված՝ պետական և բարեգործական ներդրումային ծրագերով գյուղատնտեսական տեխնիկաների և կցորդների ձեռքբերումով:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, մանկապարտեզի հիմնանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:


Պրիվոլնոյե գյուղ
Մակերես` 55,11կմ2
Բնակչություն` 879
Տնային տնտեսությունների թիվը` 299, որից առկա՝ 232:
Գյուղ՝ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 17կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1850թ.: Հիմնական բնակչությունը եղել են ռուսներ, որոնք տեղափոխվել էին ցարական Ռուսաստանի տարբեր մարզերից: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1585մ բարձրության վրա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային երաշտի տարիները:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 4621,8 հա, որից` 1071,6 հա վարելահող, 11 հա այգի, 1480,11հա խոտհարք, 1945,7 հա արոտ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, փոստի բաժանմունք: Նոր վերակառուցված և գույքվ ապահովված մանկապարտեզի շենք՝ նախատեսված թվով 40 նախադպրոցական տարիքի երեխաների համար: Գործում է Երևանի կաթի գործարանի կաթի ընդունման կետ: Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Գյուղում կա գործող ռուսական եկեղեցի՝ կառուցված 1875թ.: Գյուղի վարչական տարածքում է գտնվում նաև Դորբանդավանքը՝ ինչի ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասների ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է 6-րդ դ. առաջին կեսին: ՀՀ Լոռու մարզում, Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում ՝ Լալվար լեռան անտառոտ լանջին է գտնվում Խուճապի վանքը՝ որի ճանապարհն անցնում է հայ- վրացական սահմանի երկայնքով (մոտ է Պրիվոլնոյե գյուղին)։ Վանքային համալիրը թվագրվում է 13-րդ դար, սակայն համալիրի ամենահին եկեղեցին կառուցվել է դեռևս 9-ից 10-րդ դարերում։
Հիմնախնդիրների մեջ կարևորվում են գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, ջրամատակարաման ցանցի բարելավումը:
Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Պետրովկա գյուղ
Մակերես` 5.641կմ2
Բնակչություն` 297
Տնային տնտեսությունների թիվը` 61, որից առկա՝ 49 :
Պետրովկա գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիսում, Տաշիրի տարածքում:
Ենթադրվում է, որ Պետրովկան հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի սկզբներին` ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինայի կողմից արտաքսված այլահավատ ռուսների կողմից: Ռուսներին փոխարինել են ադրբեջանցիները, իսկ 1988-89թթ. գյուղը վերաբնակեցվել է ադրբեջանցիների կողմից բռնագաղթված հայերով:
Հեռավորությունը մարզկենտրոնից 60կմ է, Տաշիր քաղաքից` 8կմ: Վրաստանի սահմանից հեռավորությունը 3կմ է: Գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղուց 1կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1570 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատևւ ու ցրտաշունչ, ամառը զով: Հաճախ են երկարատեւ անձրևները և կարկտահարությունը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը` 391,7 հա, որից` 234 հա վարելահող, 81,1հա խոտհարք, 57,1 հա արոտ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ:
Ունի հիմնական դպրոց, բուժկետ, գյուղի կենտրոնում առկա է բոլոր հարմարություներով նոր վերակառուցված համայնքային հանդիսությունների սրահ:
Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, որի աշխատանքները 2022 թ. սուբվենցիոն ծրագրով արդեն իսկ մեկնարկված են, խմելու ջրագծերի ներքին ցանցի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, միջհամայնքային տրանսպորտային երթուղու շահագործումը :

Ձորամուտ գյուղ
Մակերես` 7,29 կմ2
Բնակչություն` 450
Տնային տնտեսությունների թիվը` 97, որից առկա՝ 82:
Ձորամուտ գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:
Ձորամուտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին, վերաբնակեցվել է 1989թ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և Ջավախքից վերաբնակեցվածների կողմից:
Բարձրությունը ծովի մակարդակից 1590 մետր: Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով: Գյուղատնտեսական նշանակության հողերը` 594,4 հա, որից` 248,8 հա վարելահող,157,7 հա խոտհարք, 155,2 հա արոտ:
Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն (ունի վերանորոգման կարիք), գյուղի կենտրոնում առկա է բոլոր հարմարություներով նոր վերակառուցված /2021թ. սուբվենցիոն ծրագրով/ համայնքային հանդիսությունների սրահ, բուժկետ, կապի հանգույց:
Ապահովված է գիշերային լուսավորությամբ, իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Հիմնախնդիրների մեջ կարևորվում են գազաֆիկացումը, որի աշխատանքները 2022 թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09