Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Ստեփանավան (Վարչական կենտրոնը ք.Ստեփանավան)

Մակերես` 59.079կմ2

Բնակչություն` 20527

Արմանիս    Կաթնաղբյուր     ՈՒրասար

 

Տնային տնտեսությունների թիվը` 5360
Միավորված համայնք Լոռվա մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ստեփանավան քաղաքը, Ուրասար  և Կաթնաղբյուր  գյուղերը:

 Ստեփանավանը եղել է նախկին Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքային բնակավայր է դարձել 1923թ.-ին:

1005 թ.-ից եղել է պատմական Տաշիր-Ձորագետյան թագավորության մայրաքաղաքը` Լոռե բերդաքաղաքով, որի պահպանությունը մտել է պետական ծրագրերի մեջ որպես «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց քաղաքատեղի: 1810-ին Լորեի մի արվարձանը` ներկայիս Ստեփանավան տարածքը, Ղարաբաղի իշխանական Ջալալյան տոհմի անունով, որոնք հիմնավորվել էին այստեղ անվանվել է Ջալալօղլի: Ստեփանավան է վերանվանվել 1923թ.-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա:

Քաղաքը տեղադրված է Ձորագետի հովտում, ընդարձակ սարահարթում ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ

Հասցեն՝ Միլիոնի 1, 1901

հեռ՝  (+374 256) 2-22-33

էլ.փոստ՝stepanavan.lori@mta.gov.am

Վեբ կայք՝ www.stepanavan.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59