Համայնքներ
Համայնքի մասին
Ստեփանավան (Վարչական կենտրոնը ք.Ստեփանավան)
Մակերես` 59.079կմ2
Բնակչություն` 20527
Արմանիս Կաթնաղբյուր ՈՒրասար
Տնային տնտեսությունների թիվը` 5360
Միավորված համայնք Լոռվա մարզում: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ստեփանավան քաղաքը, Ուրասար և Կաթնաղբյուր գյուղերը:
Ստեփանավանը եղել է նախկին Ստեփանավանի շրջանի վարչական կենտրոնը: Քաղաքային բնակավայր է դարձել 1923թ.-ին:
1005 թ.-ից եղել է պատմական Տաշիր-Ձորագետյան թագավորության մայրաքաղաքը` Լոռե բերդաքաղաքով, որի պահպանությունը մտել է պետական ծրագրերի մեջ որպես «Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց քաղաքատեղի: 1810-ին Լորեի մի արվարձանը` ներկայիս Ստեփանավան տարածքը, Ղարաբաղի իշխանական Ջալալյան տոհմի անունով, որոնք հիմնավորվել էին այստեղ անվանվել է Ջալալօղլի: Ստեփանավան է վերանվանվել 1923թ.-ին ի պատիվ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի: Մարզկենտրոնից գտնվում է 26կմ հեռավորության վրա:
Քաղաքը տեղադրված է Ձորագետի հովտում, ընդարձակ սարահարթում ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը 6,6 աստիճան է: Հունվարի միջին ջերմաստիճանը - 4,2 աստիճան է, հուլիսյանը` 16,7 աստիճան: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ: Ձմեռները ձյունառատ են: Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ:
Հասցեն՝ Միլիոնի 1, 1901
հեռ՝ (+374 256) 2-22-33
էլ.փոստ՝stepanavan.lori@mta.gov.am
Վեբ կայք՝ www.stepanavan.am