Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Սպիտակ (Վարչական կենտրոնը ք.Սպիտակ)

Սպիտակ համայնք (Վարչական կենտրոնը քաղաք Սպիտակ)
Մակերես՝ 61531.36 հա,
Բնակչություն՝ 43460,
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից՝ 97 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Համայնքը ընդգրկում է 21 բնակավայր՝ 1 քաղաքային ( Սպիտակ)
և 20 գյուղական բնակավայր:

Սպիտակ քաղաք
Բնակչությունը` 17076.
Հեռավորությունը մարզկենտոնից՝ 22 կմ,
Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 97 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 4542:
Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակ գետի և դրա վտակ Փամբիջրի ափերին է գտնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ (նախկինում` «Համամլու») բնակավայրը: Համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում` Փամբակի լեռնաշղթաները: Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի` աղետաբերեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ):
Սպիտակով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Հոկտեմբերյան-Մասիս-Երևան երկաթգիծը: Սպիտակ համայնքի տարածքը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք: Ամենացածր ամսեկան միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -6°C, գրանցված նվազագույնը՝ -30°C, ամենատաք ամիսը հուլիսն է՝+18°C է, գրանցված առավելագույնը +33°C: Միջին հաշվով 0°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր: Տարեկան տեղումների միջին մակարդակը 500-550 մմ է, գոլորշունակությունը՝ 900 մմ: Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր է, ձնածածկույթով օրերի թիվը 75-80:
Ժամանակակից Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի մասին են վկայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. IV-ից առաջին հազարամյակներին վերաբերող նյութական-մշակութային մնացորդները:
Համամլու բնակավայրի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան: Ենթադրվում է, որ համայնքի բնակչության զգալի մասը գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայում` Խոյ գավառից): «Համամլու» կամ «Համամլի» անվանումը առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից:
Համամլուի նոր անունը` Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարերի հանքերի հետ:
1921-30թ.թ.-ին Համամլուի տարածաշրջանը բաժանվել է Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա գավառների միջև: Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր, ստեղծվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին: Սպիտակը (մինչև 1949թ.-ը` Համամլու) 1960թ. ստացել է քաղաքի, 1971թ.-ին` հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ:
Համամլուում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախահեղափոխական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթհանքից, արդյունաբերական ոչ միձեռնարկություն չի ունեցել: Բնակիչները հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը` պանրի գործարանը կառուցվել է 1937-1947թթ․ առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը:
Մինչև 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից մեկն էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություններ: Բնակչության մի մասն էլ զբաղված էր գյուղատնտեսությամբ:
Քաղաքում մինչև երկրաշարժը բնակվում էր 18400 մարդ` 10400-ը` պետական բնակարաններում, 8000-ը` առանձնատներում:
Սպիտակն ուներ 7 հանրակրթական և 1 գիշերօթիկ դպրոց, 12 մանկապարտեզ, Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումի մասնաճյուղ, մշակույթի տուն, 3 գրադարան, կինոթատրոններ, ժողթատրոն, պատմաազգագրական թանգարան, 2 մարզադպրոց, «Հեքիաթ» հանգրվանային համալիր` բաց և փակ լողավազաններով, բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի կահավորված դահլիճներով, 5000 նստատեղով ֆուտբոլի մարզադաշտ` վազքուղիներով, կից խաղահրապարակներով, քաղաքային զբոսայգի` արհեստական լճակով:
Առողջապահական համակարգում գործում էր հիվանդանոց, համաբուժարան, մանկական կոնսուլտացիա, ատամնաբուժարան, սանէպիդկայան:
1988թ. երկրաշարժը ընդհատեց Սպիտակի տարեգրությունը` արդյունաբերական քաղաքը ավերվեց 100 տոկոսով, զոհվեց ավելի քան 4000 մարդ, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ` հաշմանդամ:
Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր հարազատ քաղաքի հետ երկրաշարժյան տարեգրությունը:
Երկրաշարժին հաջորդած ավելի քան 2 տասնամյակում լայնածավալ շինաշխատանքներ են իրականացվել: Սպիտակում բնակարաններ են կառուցել` Շվեյցարիան՝ 180, ՈՒզբեկստանը՝ 230, Ռուսաստանը՝ 43, Էստոնիան՝ 78, «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցվել է 110, ՀՀ պետբյուջեի միջոցներով 145, Համաշխարհային բանկի միջոցներով 180 բնակարան: 147 բնակարան կառուցվել է Համաշխարհային բանկի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ, 78 բնակարան` Հայաստան համահայկական հիմնադրամի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Բնակարանաշինության ամենամեծ ծրագիրը (524 բնակարան) իրականացվել է ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ընդհանուր թվով կառուցվել է 1769 հիմական բնակարան:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Ուրբան ինստիտուտի կողմից հատկացված ԲԳՎ-ներով բնակարան է ձեռք բերել 260 ընտանիք, ՀՀ պետբյուջեի միջոցներով` 79 ընտանիք:
Այժմ քաղաքն ունի մշակույթի տուն, քաղաքային գրադարան, թանգարան, պետական քոլեջ, թվով 7 դպրոց, մանկական գեղարվեստի և երաժշտական դպրոցներ, մարզադպրոց, 2 նախակրթարան, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA) հասարակական կազմակերպության համայնքային կենտրոն, եկեղեցի («Սուրբ Հարություն»), նաև գործում են շուրջ 150 միջին և փոքր առևտրային, սպասարկման օբյեկտներ:
Ասֆալտապատված փողոցներն ամբողջությամբ ենթակա են կապիտալ վերակառուցման:
Քաղաքում կա հանրակրթական 7 դպրոց, մշակույթի տուն, գրադարան, 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, մարզադաշտեր, մարզադպրոց, գեղարվեստի դպրոց, համաբուժարան, հիվանդանոց, փոստային բաժանմունք:

Արևաշող գյուղ
Բնակչություն` 2913,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ,
Տնային տնտեսությունների թիվը` 775:
Բնակավայրը նախկինում ունեցել է Չիգդամալ անվանումը, մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ:
Արևաշող է վերանվանվել 1978 թ-ին: Բնակավայրը խիստ տուժել է 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից:
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների միջին թիվը կազմում է 600-700մմ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Բնակավայրն ունի 19-րդ դարում կառուցված եկեղեցի: Արևաշողի շրջակայքում կան երկու բնակավայրերի և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ:
Բնակչության նախնիների մի մասն այստեղ է տեղափոխվել 1828-1829 թ․թ., Պարսկահայստանից՝ Մակու քաղաքից: 1906 թվականին բնակավայրն ունեցել է 987 բնակիչ, 1970 թ.` 2375 բնակիչ, 1979 թ.` 2503 բնակիչ: Ունի նորակառույց դպրոց: Վարչական ղեկավարի նստավայրը, գրադարանը, բուժկետը, կապի հանգույցը գործում են ժամանակավոր շինություններում: Գյուղում հիմնականում զբաղվում են երկրագործությամբ: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ: Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժից գործարանը հիմնովին ավերվել է, ցանքատարածությունները զգալի կրճատվել է: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ, թռչնաբուծությամբ:
Հողերը՝ 1176,98 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2968.78 հա, վարելահող` 297.85 հա, խոտհարք` 22.82 հա, արոտ՝ 2530.70 հա, այլ հողատեսքեր` 117.41 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 17.63 հա, անտառային հողեր՝ 101.76 հա, ջրային հողեր` 36.85 հա:
Արջհովիտ գյուղ
Բնակչություն` 478,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 57կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580մ,
Տնային տնտեսությունների թիվը` 215:
Արջհովիտ բնակավայրը, նախկինում Ղուրսալ, գտնվում է ՀՀ Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում, Փամբակ գետի վերին հովտում, Սպիտակ համայնքի կազմում: Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը:
Բնակավայրը վերաբնակեցվել է հայազգի բնակչությամբ 1988թ.՝ ներկայիս տեղում։ Բնակավայրի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22°C-ից -25°C: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամռանը հաճախակի քամիներ են լինում, տաք է: Տարեկան տեղումների քանակը քիչ է։ Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր: Մինչև 1988թ. դեկտեմբեր ամիսը Ղուրսալ բնակավայրը բնակեցված է եղել ադրբեջանցիների 480 ընտանիքներով, նրանց հեռանալուց հետո բնակավայրը վերաբնակեցվել է բռնագաղթված բնակիչներով՝ շուրջ 350 ընտանիքներով, որոնք բռնագաղթվել էին Ադրբեջանի տարբեր շրջաններից: Ներկայումս բնակավայրում բնակվում են 250 ընտանիք, որից 105 ընտանիք՝ 305 անձ, բռնագաղթվածներ են:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, ընտանիքների մի մասը բացակայում են բնակավայրից, գնացել են արտագնա աշխատանքի: Արջհովիտ դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը: Բնակավայրի կենտրոնում է գտնվում Սբ.Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք:
Հողերը՝ 2281,53 հա, որից՝
գյուղատնտեսական նշանակության հողեր` 1377,52 հա, վարելահող` 235,99 հա, խոտհարք` 41,63 հա, արոտ 839,38 հա, այլ հողատեսք` 260,33 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 36,62 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 15,58 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 23,29 հա, անտառային հողեր՝ 676,26 հա, ջրային հողեր` 7,47 հա:

Գեղասար գյուղ
Բնակչություն` 815,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 15կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660մ,
Տնային տնտեսությունների թիվը` 261:
Բնակավայրը (նախկինում՝ «Թափանլի») հիմնադրվել է 1926-1927թթ.՝ Բասենից, Ղարսից, Անատոլիայից գաղթած հայերի կողմից: Այն գտնվում է Փամբակ գետի աջ ափին: Հարավից շրջափակված է լեռներով, որոնց գագաթն է պսակում «Սուրբ Աստվածածինը»՝ բնության անձեռակերտ կոթողը, որի գեղեցկության շնորհիվ էլ բնակավայրը 1978 թվականին վերանվանվել է Գեղասար:
Բնակավայրը հիմնովին ավերվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ: Բնակավայրի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ.Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ:
Բնակավայրի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է բնակավայրի տրանսպորտային կապը:
Բնակավայրում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ:
Հողերը՝ 1003.95հա, որից՝
գյուղատնտեսական նշանակության հողեր` 894.62 հա, վարելահող` 72.28 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10.27 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 9.64 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9.88 հա, անտառային հողեր՝ 3.53 հա, ջրային հողեր` 3.73 հա:
Գոգարան գյուղ
Բնակչություն` 1239.
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 12 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1864 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 273։
Բնակավայրը Սպիտակի տարածաշրջանի ամենահին բնակավայրերից է: Ըստ Սովետական հանրագիտարանի՝ բնակավայրը հիմնադրվել է 1727-1728 թ.թ.: Սակայն ըստ պատմամշակութային հուշարձանների, բնակավայրի տարածքում առկա դամբարանադաշտերի, IV-ից VI-րդ դարի թվագրում ունեցող եկեղեցու բնակավայրը ավելի հին է, քան գրված է տեղեկատվության մեջ: Բնակավայրը գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտում:
Ապահովված է խմելու և ոռոգման ջրով: Ձմեռը խստաշունչ, իսկ ամռանը զով: Որպես լեռնային բնակավայր աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն): Բանջարաբոստանային կուլտուրաներից լավ են աճում ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն:
Հողերը՝ 5734,91հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 4884,98 հա, որից` վարելահող` 640,81 հա, խոտհարկ՝ 79,43 հա, արոտ՝ 3720,67 հա.
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 28,16 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0,67 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 43,13 հա,
-անտառային հողեր՝ 691,45 հա,
-ջրային հողեր` 6,74 հա:

Լեռնանցք գյուղ
Բնակչություն` 1457,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 335։
Բնակավայրը հիմնադրվել է 1860-ական թվականներին: Նրա առաջին բնակիչները եկել են Սպիտակ (նախկին Համամլու) բնակավայրից, որոնք սերում են Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից եկած գաղթականների սերունդներից։
Բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային թեքության ճյուղավորություններից մեկի հովտում, որտեղով ժամանակին անցել է ռազմավարական նշանակություն ունեցող խճուղային ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմական գումակն ու ռազմամթերքը տեղափոխող սայլերը: Այն կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով և ղեկավարությամբ, ծառայել է որպես կապի միջոց Թիֆլիս-Երևան կապն ապահովելու համար: Այդ ճանապարհի մասին դեռևս տեղեկություններ են մեզ հասել անգամ 1804-1805 թ.թ. ռուս-պարսկական պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակներից: Բնակավայրին տրվել է Լեռնանցք անունը հենց այն պատճառով, որ այս ճանապարհը (Համամլու- Ալագյազ) կտրում-անցնում է Սպիտակի լեռնանցքով, որի բարձրությունը 2115 մետր է: Բնակավայրի անունը մինչև 1950-ական թթ. Սպիտակ էր, 1950-ական թթ. բնակավայրի անունը փոխվեց Լեռնանցքի, իսկ Սպիտակ անունը տրվեց Համամլուին:
Հյուսիսային կողմում ձգվում են Բազումի լեռները: Բնակավայրը հարավային, արևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է լեռներով, որոնք ունեն հյուսիսային թեքություն, պատված են ալպիական բուսականությամբ, հարուստ են սառնորակ աղբյուրներով: Դրանց ջրերով գոյանում է առուն, որը հոսում է բնակավայրի միջով ու հասնում Սպիտակի միջով հոսող Չիչխան գետին, ապա Փամբակ գետի ջրերին: Բնակավայրն ունի բարեխառն կլիմա, բնակավայրի տարածքը թեք է, հանդակները կտրված, մշակվում են հիմնականում ցորեն, գարի, խոտաբույսեր, կարտոֆիլ, կաղամբ այլ բանջարեղեններ: Ծառատեսակներից աճում են տանձենի, խնձորենի, սալորենի և այլ մրգեր: Բնակավայրի կենտրոնում է գտնվում «Սուրբ Մինաս» եկեղեցին, նրա հարևանությամբ բխում է սառնորակ աղբյուր, որը «Ժամի աղբյուր» է կոչվում: Այժմ այն հուշարձան աղբյուրի է վերածվել` նվիրված 1988թ․ երկրաշարժի զոհերի ու Ղարաբաղյան ազատամարտում զոհված զատամարտիկների հիշատակին:
Բնակավայրը ունեցել է եկեղեցի՝ կառուցված 1870-ական թ.թ. զանգակատունը ավելի ուշ` 1910թ.: Եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել է, այժմ վերակառուցված է:
Բնակավայրը երկրաշարժի պատճառով հիմնովին ավերվել է և վերակառուցվում է, ընդ որում Նոր-Լեռնանցքը կառուցվում է բնակավայրից մոտ 2-2.5 կմ դեպի հյուսիս, Լեռնանցք տանող ճանապարհի արևմտյան կողմում` Սպիտակ քաղաքի հարևանությամբ:
Հողերը՝ 1638,77 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1307,53 հա, որից` վարելահող` 200 հա, խոտհարկ՝ 46 հա, արոտ՝ 1032,43 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 29,1 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,22 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9,96 հա,
-անտառային հողեր՝ 172,41 հա,
- ջրային հողեր 2,85 հա:
Լեռնավան գյուղ
Բնակչություն՝ 1536,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 40կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725մ,
Տնային տնտեսությունների թիվը` 401։
Բնակավայրը (նախկին անվանումը Ղաչաղան) հիմնադրել են Մուշից և Բասենից գաղթած այերը 1830թ-ին:
Բնակավայրը շրջապատված է սարերով, որի սառնորակ աղբյուրներից է գոյանում խմելու ջուրը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Բնակավայրը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:
Բնակավայրն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը շահագործման է հանձնվել 2001թ․ գտնվում է լավ վիճակում։
Հողերը՝ 1717հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1359.26հա, որից` վարելահող` 259.48հա, խոտհարկ՝ 23.05հա, արոտ՝ 1050.88հա
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5.61հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1.17հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9.29հա,
-անտառային հողեր՝ 197.83հա,
- ջրային հողեր 0.37հա:
Լուսաղբյուր գյուղ
Բնակչություն` 1113,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 22կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850մ,
Տնային տնտեսությունների թիվը` 288։
Լուսաղբյուր բնակավայրը բնակեցվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից արտագաղթված ազգաբնակչությամբ:
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900մ բարձրության վրա, տեղակայված է Ջաջուռի լեռնանցքի հյուսիս արևելյան մասում, հաճախակի են հյուսիային սառը քամիները: Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով: Համայնքի վարելահողերի 80% հիմնականում անջրդի են: Ջրովի հողատարածքները (128հա) ոռոգվում են Նալբանդի ջրանցքի միջոցով: Արտադրվում է հիմնականում անասնակեր, քիչ քանակությամբ հացահատիկ, կարտոֆիլ և բանջարեղեն:
Անասնապահությունը անարդյունավետ է մսուրային շրջանի երկարատևության և արոտավայրերի ցածր որակի պատճառով:
Հողերը՝ 2927.80հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2485.72հա, որից` վարելահող` 606.76հա, խոտհարկ՝ 31.55հա, արոտ՝ 1695.16հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 60.31հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4.60հա,
-անտառային հողեր՝ 260.15հա,
- ջրային հողեր 0.61հա:
Խնկոյան գյուղ
Բնակչություն` 304,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 50կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 30կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1826մ,
Տնային տնտեսությունների թիվը` 105։
Խնկոյան՝ մինչև 1946թ. Ղարաբոյա, բնակավայրը հիմնադրել են 1827-1828թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բասեն գավառի Ալվար բնակավայրից և Մուշից գաղթածները: Բնակավայրը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան մասում` Բազումի և Փամբակի լեռնաշղթաների հատման տեղում, Գյումրի-Վանաձոր մայրուղուց 2կմ հեռավորության վրա: Բնակավայրի տարածքից սկիզբ է առնում Փամբակ գետը: Կլիման բարեխառն է` ամռանը մեղմ և զով, առավելագույն ջերմաստիճանը հասնում է 27°C, ձմռանը ցրտաշունչ է, բքառատ ու երկարատև` շուրջ 5 ամիս տևողությամբ: Գործում է բուժ.կետ: Խորհրդային շրջանի երկհարկանի մշակույթի տան շենքը 2010թ. վերանորոգվել է: Այստեղ է ծնվել Խնկո Ապերը: Բնակավայրի կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձանը:
Հողերը՝ 1196,38հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1140,6 հա, որից` վարելահող` 397,41 հա, խոտհարկ՝ 49,39 հա, արոտ՝ 650,89 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4,26հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,29հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1,19հա,
-անտառային հողեր՝ 0,48հա,
- ջրային հողեր 13,04հա:
Ծաղկաբեր գյուղ
Բնակչություն` 1376
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 25կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740մ,
Տնային տնտեսությունների թիվը` 292։
Բնակավայրը հիմնվել է 1827-1828թթ.: Բնակչությունը ներգաղթել է Մշո գավառից: Կլիման ձմռանը ցրտաշուչ է, ամռանը՝ շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ:
Հողերը՝ 35.02հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 3160.57 հա, որից` վարելահող` 986.66հա, խոտհարկ՝ 42.53հա, արոտ՝ 1974.30հա
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 19.28հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.93հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3.05հա,
-անտառային հողեր՝ 170.71հա,
- ջրային հողեր 29.06հա:
Կաթնաջուր գյուղ
Բնակչություն` 800,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 15կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1715մ,
Տնային տնտեսությունների թիվը` 509։
Բնակավայրի (նախկինում Ղարալ) բնակիչները հին բնակավայրի ավերակների վրա բնակություն են հաստատել 1826 թվականին: Հիմնականում եկել են Աշտարակից և Թուրքիայից:
Կաթնաջուր բնակավայրը գտնվում է Բազումի լեռնաշղթայի արևմտյան մասի սարահարթի հարավում: Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Բնակավայրում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, քիչ չափով մշակում են նաև կաղամբ և այլ բանջարանոցա-բոստանային կուլտուրաներ: Ապրանքային արտադրանք հիմնականում ստացվում է կարտոֆիլագործությունից։ Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, որից ստացված արտադրանքը հիմնականում բավարարում է սեփական կարիքները հոգալուն:
Պետական բյուջեի միջոցներով կառուցված վարչական ղեկավարի նստավայրի համայնքի կենտրոնի նոր շենքը շահագործման է հանձնվել 2009թ: Այս հարմարավետ շենքում աշխատում են բնակավայրի վարչական ղեկավարը, գրադարանը, բուժ. կետը, մշակույթի տունը, ակումբը, մանկապարտեզը, հայփոստի բաժանմունքը:
Հողերը՝ 2078հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1744.15հա, որից` վարելահող` 677.59հա, խոտհարկ՝ 28.34հա, արոտ՝ 945.88հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7.01հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3.42հա,
-անտառային հողեր՝ 189.44հա,
- ջրային հողեր 11.72հա:
Հարթագյուղ գյուղ
Բնակչություն` 1138,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 25կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ,
Տնային տնտեսությունների թիվը` 343։
Բնակավայրը գտնվում է Լոռու մարզում՝ համայնքի վարչական տարածքում, սահմանակից է համայնքի Խնկոյան, Լուսաղբյուր, Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր բնակավայրերին: Հիմնադրվել է 1826թ.: Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով:
Տարեկան տեղումների քանակը ցածր է: Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս: Լինում են կարկտահարություն, սելավներ:
Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր: Աղետալի են եղել 1926թ. և 1988թ. երկրաշարժերը:
Հողերը՝ 2359.22հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1934.71հա, որից` վարելահող` 623.72հա, խոտհարկ՝ 60.97հա, արոտ՝ 1128.50հա
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 19.09հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3.61հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3.02հա,
-անտառային հողեր՝ 252.07հա,
- ջրային հողեր 6․41հա:

Մեծ Պարնի գյուղ
Բնակչություն` 2142,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 22կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1680մ,
Տնային տնտեսությունների թիվը` 571։
Բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, բնակավայրի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Բնակավայրում կա հին եկեղեցի (կառուցման տարեթիվը հայտնի չէ) և մատուռներ:
Նախքան 1988-ի երկրաշարժը, բնակավայրում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակու գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան:
Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ: Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ:
Բնակավայրի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով: Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ: Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլի և հացահատիկի սերմացու որոնցով բավարարվում է ինչպես բնակավայրի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջարկը: Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա:
Բնակավայրում գործում է մեկ առողջության կենտրոն 10 մահճակալով և մեկ ամբուլատորիա: Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապեվտ, ատամնաբուժ: Գործում է ծննդատունը:
Հողերը՝ 6587հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1580հա, որից` վարելահող` 1557 հա, արոտ՝ 3643հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4հա,

Նոր Խաչակապ գյուղ
Բնակչություն` 608,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 10կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450մ,
Տնային տնտեսությունների թիվը` 177։
Համայնքը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմտյան մասում։ Համայնքը սահմանակից է արևմուտքից Ղուրսալի համայնքին, հյուսիսից՝ Արջուտ համայնքին, հարավից և արևելքից՝ Լեռնապատ համայնքին:
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են երաշտի տարիները։
Հողերը՝ 2954.77 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2451.96 հա, որից` վարելահող` 323.0 3 հա, խոտհարկ՝ 72.46 հա, արոտ՝ 1910.10 հա
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 45.22 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 17.33 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4.61 հա,
-անտառային հողեր՝ 273.83 հա,
- ջրային հողեր 29.75 հա:
Շիրակամուտ գյուղ
Բնակչություն` 2144,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 12 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1670 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 551։
Բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում: Սահմանակից է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան բնակավայրերին: Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: Բնակավայրը հիմնադրվել է 1829թ. ներկայիս տեղում: Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է` հաճախակի քամիներով:
Տարեկան տեղումները քիչ են։ Լինում է նաև կարկտահարություն:
Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, հաճախակի են լինում երկրաշարժերը: Հիշարժան են 1926թ. և 1988թ. երկրաշարժերը: Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ-Նալբանդ բնակավայրն էր:
բնակավայրում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարա-բոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ:
Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը: Դժվարություններ կան արոտավայրերի և մսուրային շրջանի համար անասնակերերի կուտակման գործում: Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ:
Հողերը՝ 2668,19 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2209,68 հա, որից` վարելահող` 542,17 հա, խոտհարկ՝ 35,75 հա, արոտ՝ 1456,87 հա.
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 40,17 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 32,6 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5,49 հա,
-անտառային հողեր՝ 199,61 հա,
- ջրային հողեր 21,39 հա:

Շենավան գյուղ
Բնակչություն` 461,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 8 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1712 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 122։
Բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի համայնքում:
Բնակավայրի հողերի 50%-ից ավելին գտնվում է 25-30 աստիճան թեքությունների վրա, որոնք էռոզացված են, քարքարոտ և ոչ բերրի:
Բնակավայրի ռելիեֆը բարդ է՝ լեռներ, ձորեր, կտրտված արոտներ ու վարելահողեր:
Կլիման բարեխառն է, ձմեռը ցրտաշունչ մինչև 30°, ամառը վերջին տարիներին շոգ է մինչև +35°, քամիները ուժեղ են և տևական: Տեղումները քիչ են, տարեկան կազմում են 400-500 մմ: Բնակավայրը գտնվում է բարձր լեռնային գոտում: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, սխտորի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Բերքատվությունը շատ ցածր է, մեծ վնաս են պատճառում գարնանային ցրտահարությունները, երաշտը, կարկուտը, քամիները, չի պահպանվում հողի մշակման և պարարտացման ագրոկանոնները, գարու և ցորենի բերքատվությունը չի անցնում 9-10ց-ից, կարտոֆիլինը՝ 150-200ց:
Հողերը՝ 2200,27 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2043,42 հա, որից` վարելահող` 274,22 հա, արոտ՝ 1502,39 հա
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 18,25 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4,95 հա,
-անտառային հողեր՝ 63,13 հա,
- ջրային հողեր 1,1 հա:

Ջրաշեն գյուղ
Բնակչություն` 3654,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 9 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 839:
Ջրաշենի բնակավայրը լեռնային է խորդուբորդ ձորերով, ձորակներով կտրված ռելիեֆ: Բնակավայրն ունի բարեխառն կլիմա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը զով, չորային:
Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան կազմում է 500-600 մմ: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 6-7 աստիճանի սահմաններում: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -58° է, հուլիսին ջերմաստիճանը՝ +18°-ից +22°, վերջին տարիներին նույնիսկ՝ +25°-ից +28°: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Հողերը՝ 3738.67 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 3091,35 հա, որից` վարելահող` 651,58 հա, խոտհարք` 123,75 հա, արոտ 2095,32 հա, այլ հողատեսք` 220,70 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 27.94 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.13 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9,20 հա,
-անտառային հողեր՝ 302,36 հա,
- ջրային հողեր` 5,80հա:

Սարալանջ գյուղ
Բնակչություն` 201,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 40կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 20 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1835 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 66:
Բնակավայրի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է 1800-ական թվականները:
Սարալանջ բնակավայրը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2 կմ դեպի հյուսիս:
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով: Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները:
Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ:
Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր:
Բնակավայրն ունի մշակույթի տուն և գրադարան: Բնակավայրի ակումբը, գրադարանը և վարչական ղեկավարի նստավայրը գործում են միասնական շենքում, որը կառուցվել է 1992թ.։ Բնակավայրում գործում է նաև բուժ.կետ, որը սպասարկվում էր Մեծ Պարնի առողջության կենտրոնի կողմից:
Հողերը՝ 1186․75հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1103․27հա, որից` վարելահող` 296․07 հա, արոտ 770․91 հա, այլ հողատեսք` 36․29 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9․14 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0․65 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 0․88 հա,
-անտառային հողեր՝ 25․76 հա,
- ջրային հողեր` 0․56 հա:
Սարահարթ գյուղ
Բնակչություն` 1399,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 10 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 411:
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում: Բնակավայրը հիմնադրվել է 1828թ-ին: Բնակավայրի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Էյքիբադ բնակավայրից: 1988թ-ին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է այն: Բնակավայրը զուրկ է բնական և արհեստական անտառներից:
Բնակավայրի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով: Բնակավայրում առկա է ոռոգման ջրի նոր կառուցված ցանց:
Հողերը՝ 2891.04 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2219.42 հա, որից` վարելահող` 513.49 հա, արոտ 1976.38 հա, այլ հողատեսք` 229.53 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 11.71հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 8.04հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1.81հա,
-անտառային հողեր՝ 36.12հա,
- ջրային հողեր` 8.85հա։
Սարամեջ գյուղ
Բնակչություն` 1480,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 31 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 9,5 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 371:
Սարամեջ (նախկին անվանումը «Չոթուռ») բնակավայրը վերաբնակեցվել է 1861թ.-ին: Բնակավայրի բնակիչները հիմնականում ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից: Բնակավայրը շրջապատված է սարերով, որոնց լանջերից բխող բնական աղբյուրներից հոսում է համայնքի խմելու ջուրը ու ապահովում բնակիչների 80-85%-ի ջրի պահանջը:
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:
Հողերը՝ 1806.38 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1465.71 հա, որից` վարելահող` 254.73 հա, խոտհարք` 6.08 հա, արոտ 1150.10 հա, այլ հողատեսք` 54.8 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.81 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 10.12 հա,
-անտառային հողեր՝ 161.78 հա,
- ջրային հողեր` 9.37 հա:

Քարաձոր գյուղ
Բնակչություն` 423,
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ,
Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 17 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Տնային տնտեսությունների թիվը` 127:
Բնակավայրը հիմնադրվել է 1830թ-ին: Բնակավայրի բնակչությունը վերաբնակեցվել է Համզաչիման և Դսեղ բնակավայրերից: Բնակավայրը գտնվում է Փամբակ-Բազում լեռնաշղթայի ստորոտում։ 1988թ. երկրաշարժի ժամանակ ամբողջովին ավերվեց բնակավայրը, այն վերակառուցվեց կալմիկական և դաղստանյան շինարարների կողմից:
Բնակավայրում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել:
Հողերը՝ 0,00161 հա, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1331,49 հա, որից` վարելահող` 158,91 հա, խոտհարք` 18,23 հա, արոտ 1075,38 հա, այլ հողատեսք` 78,97 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6,22 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,63 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12,04 հա,
-անտառային հողեր՝ 201,61 հա,
- ջրային հողեր` 6,89 հա:

 

 

Հասցեն՝ Շահումյան 7, 1804, ք.Սպիտակ

հեռ՝ (+374 255) 2-25-00

ֆաքս՝ (+374 255) 2-25-00

էլ.փոստ՝   spitak.lori@mta.gov.am,

 municipalityspitak@gmail.com
 

 

Վեբ կայք՝ www.spitak.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59