Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շամլուղ

Մակերես` 3,6կմ2

Բնակչություն` 800

Քաղաքային համայնք Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 69կմ հեռավորության վրա` Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղուց 6-7կմ արեւմուտք: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Շամլուղ քաղաքը, Ախթալա եւ Բենդիկ գյուղերը:
Շամլուղը սկզբում եղել է գյուղ, իսկ 1938 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գաբառի մեջ եւ ունեցել է Շամլուգ, Շամբլուդ, Շամբլուղ, Շամլուգ անվանումները: Պղնձարդյունաբերությունը բավական աշխուժացել է 18-րդ դարում, երբ Գյումուշխանեից այստեղ են եկել հույն հանքագործներ եւ 1770 թ-ին պղնձահումքի բազայի վրա կառուցվել է Շամլուղի պղնձաձուլական գործարանը:
Քաղաքի տարածքում պահպանվել են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների դամբարաններ, 13-րդ դարի խաչաձրաններ, գյուղատեղիներ:
Բենդիկ գյուղը մինչեւ 1995 թ-ի վարչատարածային ռեֆորմը եղել է բանվորական ավան, ապա դասվել է Հայաստանի գյուղական բնակավյրերի շարքին: Ծովի մակարդակից տեղադրված է 1100մ բարձրության վրա: Շամլուղ քաղաքից գտնվում է 2կմ հեռավորության վրա:
Ախթալա գյուղը (Վերին Ախթալա) Շամլուղից գտնվում է 4կմ հեռավորության վրա, սա ավելի բարձրադիր է եւ գտնվում է ծովի մակարդակից 1375մ բարձրության վրա: Տեղադրված է Դեբեդ գետի ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 810մ բարձրության վրա: Շրջակայքում կան կավի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն եւ արդյունահանվում են:
Համայնքի կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Տարեկան թափվում են 500-600մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են:
Նախկինում համայնքի մեջ մտնող գյուղական բնակավայրերում մեծ տեսակարար կշիռ են ունեցել հույները եւ ադրբեջանցիները: 1988-1989թթ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին Շամլուղ քաղաքն ունեցել է 800 բնակիչ: Համայնքում սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ. մինչաշխատունակներ` 23%, աշխատունակները 53% հետաշխատունակները 24%:
Համայնքում կան հանրակրթական դպրոցներ, գրադարաններ, բուժկետ, կապի հանգույց։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծանր արդյունաբերությունը: Այստեղ կառուցված է Շամլուղի պղնձաձուլական գործարանը:
Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Շամլուղի հողային ֆոնդի 48% կազմում են բնակավայրի եւ տնամերձ հողերը: Գյուղական բակավայրերում գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ` կաթնամսատու ուղղությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը, արդյունաբերության վերականգնումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-23 16:47:09