Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ԲԱԺԻՆԸ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Ախթալա (Վարչական կենտրոնը ք.Ախթալա)

 

գ.Ախթալա   Առողջարանին կից գյուղ     Բենդիկ     Ճոճկան     Մեծ Այրում     Փոքր Այրում      Շամլուղ       Նեղոց

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց և Շամլուղ համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Ախթալա համայնքը: Ք. ԱԽԹԱԼԱ

Պատմություն, զարգացման հեռանկարներ

1995 թվ-ից ,,ՀՀ վարչատարածքային բաժանման մասին,, օրենքով Ախթալա քաղաքատիպ ավանին տրվել է քաղաքի կարգավիճակ` Լոռու մարզի կազմում: Այժմ Ախթալա քաղաքային համայնքի կազմում է ք. Ախթալան, Ախթալայի առողջարանը և դրան կից գյուղը:
Մինչև 1991-1992 թթ. Ախթալա քաղաքում գործել են հինգ արտադրական ձեռնարկություններ` Ախթալայի ԼՀԿ-ն, Պահածոների գործարանը,Շինիրերի կոմբինատը, Պղնձի փոշու արտադրամասը,Կարի ֆաբրիկան: Նշված ձեռնարկություններն Ախթալա քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչներին ապահովել են աշխատատեղերով:Նշված բոլոր բոլոր ձեռնարկություններից ներկայումս աշխատում է ,,Ախթալայի ԼՀԿ,, ՓԲԸ-ն, որը ապահովում է աշխատատեղերով բնակչության ընդամենը 30%-ին:Համայնքի բնակչությունը 1991թվ.-ին կազմում էր ավելի քան 5.000 մարդ:
Ախթալա քաղաքն ընդգրկված է Լոռու մարզային ռեկրեացիոն գոտու Դեբեդի ենթագոտում:Համայնքի համար ակտիվ գործոն է համարվում Երևան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը և Երևան – Թբլիսի երկաթուղին:
Ախթալա քաղաքը գտնվում է ,,տաք,, կլիմայական շրջանում, բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից`900 մետր:Ախթալա քաղաքում կլիմայաբուժությամբ կարելի է զբաղվել տարվա բոլոր ամիսներին:Գարնան և ամռան ամիսնեին նպատակահարմար է կազմակերպել բուժա-մարզական,մարզական խաղեր, չափավոր բուժական քայլք(տերենկուր) և հատկապես բուժական քուն` թոքային անբավարարությամբ հիվանդներին: Ձմռանը կլիմայաբուժության հիմնական մեթոդը դառնում է հանգիստը: Այս սեզոնում 20-25 օր հնարավոր է կազմակերպել ձմեռային կլիմայաբուժության որոշակի ձևեր`տաղավարային բուժում, հատուկ ծրագրով մշակված մարզական խաղեր և զբոսանքներ, բարձրադիր վայրերում` դահուկա-սպորտային միջոցառումներ:
Ախթալա քաղաքի կառուցապատված տարածքը մասնատված է մի քանի թաղամասերի, որոնք տեղակայված են Ախթալա գետի աջ և ձախ ափերին:Տարածքի հիդրոերկրաբանական պայմանները բարենպաստ են կառուցապատման համար:Քաղաքի տարածքում ակտիվ տեկտոնական ճեղքերը բացակայում են, սեյսմատեկտոնական պայմանները բարենպաստ են:
Ախթալա քաղաքի տարածքը տեղադրված է Գուգարքի լեռնահովտային շրջանի Փամբակ-Դեբեդի հովտա-սարավանդային, անտառային ենթաշրջանում, որն ընդգրկում է.
-Դեբեդի խորը կիրճը և Ախթալա գետահովտի գոտին
-Լավային սարահարթերի գոտին
-Վիրահայոց լեռների լանջերի անտառային գոտին:
Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները համայնքի տարածքը բոլոր կողմերից շրջափակող լեռնալանջերն են` ծածկված անտառներով: Անտաներում աճում են լորենի, բոխի, հացենի, հաճարենի:Հարուստ է նաև ենթաանտառը` հոնի,ճապկի, թանթրվենի,սզնի:
Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
-Անտառների բոնիտետի բարելավում
-Հանգստյան և առողջարանային օբյեկտների ցանցի ստեղծում:
Ախթալայի հանքային դաշտը գտնվում է համայնքի տարածքից հյուսիս, լեռնալանջերի վրա:Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն այժմ աշխատում է Շամլուղի հանքավայրից բերված հումքով: Կոմբինատի պոչամբարի մակերեսը կազմում է 20.000 քառ.մ,որը մասնակի ռեկուլտիվացված է:

Ախթալա քաղաքային համայնքի գնահատման պայմանները.

Քաղաքի ջրամատակարարման պայմանները կարելի է համարել մասնակի բավարարված`խմելու ջուր մատակարավում օրեկան 12 ժամ: Անբարենպաստ պայմաններում է Ախթալա քաղաքի ջրահեռացման համակարգը: Կոյուղու ներքին ցանցը հաճախակի խցանվում է, չի գործում կոլեկտորը:
Քաղաքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, որոնք կարելի է օգտագործել նոր շինարարության տեղաբաշխման ժամանակ:
Կառուցվել են գազամատակարարման նոր համակարգեր, քաղաքի 80%-ը գազաֆիկացված է:
Ջերմամատակարարման համակարգի վերականգնումը նախատեսվում է հիմնականում լոկալ ջեռուցիչներվ:
Համայնքըգտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության բարենպաստ գոտում: Համայնքի տարածքով է անցնում միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ճանապարհը:
Ախթալա համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով:Բնական հուշարձաններ են Դեբեդի խորը ձորը, գետի երկու ափերին խիստ թեք և աստիչանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափերի քարախորշերը, տարբեր չափի սարահարթերը`շրջապատված խիստ թեք, անտառապատ լանջերով:Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի(Ք.ա 2-1 հազ. Մինչև 13-14-րդ դար), ավելի բազմազան են 13-րդ դարի հուշարձանները(եկեղեցիներ, ամրոցներ,գյուղատեղիներ):

Համայնքի հեռանկարային զարգացումը

Ախթալա քաղաքային համայնքի տարածքը, գտնվելով Լոռու մարզի ինտենսիվ յուրացման գոտում(հանքահումքային ռեսուրսներով հարուստ Շամլուղ-Ախթալա-Ալավերդի-Թեղուտ գոտում), կարող է դառնալ լեռնահանքային արդյունաբերական կենտրոն: Բակց, հաշվի առնելով տարածքի ռեկրեացիոն հարուստ ռեսուրսները(գեղատեսիլ ձոր, շինարարության համար պիտանի սարահարթեր,փշատերև անտառ,օդաբուժություն և արևաբուժության բարենպաստ պայմաններ), միջպետական ճանապարհի, երկաթգծի առկայությունը, հանքահումքային ռեսուրսների կտրտվածությունը բնակելի թաղամասերից, բազմաթիվ և բազմաբնույթ բնական և պատմամշակութային հուշարձանները, Ախթալան կարող է վերաճել ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ կենտրոնի:Այսպիսով, Ախթալա համայնքի հեռանկարային տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են.
-Լեռնահանքային արդյունաբերական համալիրի ձևավորում,
-Ռեկրեացիոն ոլորտի(շուրջտարյա կլիմայաբուժություն, հանգիստ, տուրիզմ) ձևավորում և զարգացոմ:
Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների և գործարարների համատեղ գործունեությունը, ներդրումային ճկուն քաղաքականությունը:
Արդյունաբերության զարգացման տեսանկյունից կարևորվում են.
-Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը ,,բազային,, ճյուղերի զարգացման համար
-Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար
-Փոքր և միջին բիզնեսի խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ
-Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում
-Աշխատունակ բնակչության բարձր ներուժի օգտագործում
-Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին իրազեկելու նպատակով:
Ախթալա համայնքի տնտեսության զարգացման ճյուղերից նախատեսվում է նաև ռեկրեացիոն ոլորտը:Ռեկրեացիոն գոտու կազմակերպման համար ակտիվ գործոններ են.
-Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները
-Պատմամշակութային հնագիտական հուշարձանները
-Որսի ռեսուրսների առկայությունը:
Հաշվարկված է նաև ռեկրեացոն գոտու տարողունակությունը(տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների,տուրիստների ընդհանուր քանակը), որը կազմում է մոտ 1-1.5 հազար տեղ:Ռեկրեացիոն գոտու կազմակերպումը կնպաստի նաև.
-Տեղական բնակչության ամենօրյա հանգիստը
-Նոր տիպի առողջարանների ստեղծմանը
-Նոր աշխատատեղերի ստեղծմանը
-Կրթական մակարդակի բարձրացմանը
-Բժշկական սպասարկման կատարելագործմանը
-Տեղեկատվության տարածման նոր ձևեր ներմուծմանը
-Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

Համայնքի թույլ կողմերը

Քաղաքում իսպառ բացակայում են ժամանցի, մշակութային, թանգարանային կառույցները, հյուրանոցային համալիրները, ժամանակակից տեղեկատվական կենտրոն-ակումբները: Ժամանակին անօրինական սեփականաշնորհման արդյունքում սեփականաշնորհվել ու անգործության են մատնվել համայնքի երկու մշակույթի տները և թոքային առողջարանը, որը կարող էր օգտագործվել և որպես առողջարան, և որպես հյուրանոց տուրիստների համար: Համայնքի պատմության և հանքագործության թանգարանի համար բազմաթիվ արժեքավոր նյութեր, սակայն ֆինանսական միջոցների անբավարարութայն պատճառով թանգարանի ստեղծումը դառնում է անհնարին: Նման եզակի թանգարանը կավելացներ տուրիստների հոսքը ոչ միայն Ախթալա, այլ նաև տարածաշրջան:Շրջակա միջավայրի պահպանության առումով կան բազմաթիվ խնդիրներ,որոնք կապված են ,,Ախթալայի ԼՀԿ,, ՓԲԸ-ի գործունեության հետ: Ընկերությունը մինչ օրս նվազագույն ներդրումներ է կատարել այս ուղղությամբ:
Լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնական հիմնական գործոն հանդիսացող ,, Ախթալայի ԼՀԿ,, ՓԲԸ-ն իր անհեռատես տնտեսական գործունեության պատճառով բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խոչընդոտներ է ստեղծում ինչպես համայնքի, այնպես էլ տարածաշրջանի համար:2001թվ-ից մինչ օրս ձեռնարկության սեփականատերը ՀՀ կառավարության հետ կնքած Պայմանագրի որևէ կետ իրականում չի կատարել: Այսպես, ըստ պայմանագի պետք պոտք է ապահովեր առնվազն 650 աշխատատեղ, մինչդեռ այսօր աշխատում են ընդամենը 500 մարդ,որոնցից մոտ 200-ը այլ համայնքներից: Մեր կարծքով սեփականատերը միտումնավոր` տուրք տալով անձնական հարաբերություններին, կրճատում է Ախթալա համայնքից աշխատողների թիվը: Տարեց-տարի նվազում են աշխատողների աշխատավարձերը, որը պատճառ է դառնում արատագաղթի նոր ալիքի. 2011-2013թթ. ընթացքում աշխատանքի պայմանների անբավարարության ու ցածր աշխատավարձի պատճառով համայնքից արտագաղթել են 80 ընտանիքներ: Կոմբինատի աշխատանքը սեփականատիրոջ կամայական որոշումներով ընդհատվում է, բանվորներին ուղարկում են հարկադիր պարապուրդի:Ժամանակ առ ժամանակ աշխատողների մոտ առաջանում են գործադուլի առիթներ:,,Ախթալայի ԼՀԿ,, ՓԲԸ-ն համայնքի նկատմամբ որևէ կոորպորատիվ պատասխանատվություն չի ստանձնել: Համայնքի էներգետիկ անվտանգության առումով ևս սեփականատերը ոչինչ չի անում, չնայած մեր բազմաթիվ ահազանգերին:Համայնքի առողջարանի (նախկին Արամյանցի Տունը) ՀՀ կառավարությունից գնման պայմանագրով, Կոմբինատի սեփականատերը պարտավորվել էր առողջարանը դարձնել տուրիստական կենտրոն` ստեղծել նոր աշխատատեղեր: Սակայն առողջարանը վեր է ածվել անձնական դղյակի և 27.0 հա հողամասը դարձել անօգտագործելի:Այն որպես պատմամշակութային արժեք, պետք է պահպաներ իր նախնական տեսքը: Սեփականատերը խեղել է Արամյանցի Տունը:

Եզրակացություն
Գնահատելով համայնքի ուժեղ և թույլ կողմերը, և հաշվի առնելով Ախթալա քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիության գոտում հումքային և ռեկրեացիոն ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը` համակցված մարզի ինժեներական-տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման և կտարելագործման հետ, հուսալի բազա են ստեղծում Ախթալա համայնքում տնտեսության գերակա ճյուղերի (արդյունաբերություն,ռեկրեացիա) և սպասարկման ոլորտի զարգացման համար:


ՇԱՄԼՈՒՂ

ՇԱՄԼՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Շամլուղ համայնքը գտնվում է Լոռու մարզի վարչական տարածքում Հայաստանի հյուսիս արևելյան մասում, Լալվար սարի ստորոտում, վարչական տարածքը կազմում է 6527,94 հա, շրջապատված է անտառներով և ժայռերով, ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա է, հեռավորությունը կենտրոնական մայրուղուց 10 կմ է, մարզկենտրոնից 75 կմ է, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Մինչև 18-րդ դարի կեսերը Շամլուղի մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է որ հազարամյակներ առաջ այստեղ եղել է բնակավայր և մարդիկ զբաղվել են պղնձագործությամբ (այդ են վկայում այստեղ հայտնաբերված դամբարանադաշտերը, որոնք վերաբերվում են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին):
Ավանդույթը պատմում է, որ Արտաշես I արքան Մեծ Հայքի հյուսիսային նահանգները շրջելիս (մ.թ.ա 189-160թթ ) եղել է Շամլուղի պղնձի հանքերում, որտեղ պղնձագործները նրա համար մատանի են ձուլել ու նվիրել:
Պղնձի հանքերի շահագործման նպատակով այստեղ են հրավիրվել հույն մասնագետներ , 18-րդ դարի 50-60 ական թվականներին, իսկ 1887-1914թթ. հանքերը շահագործել են ֆրանսիացիները:
Շամլուղի նախկին անվան մասին դեռևս ոչ ոք ստույգ տեղեկություն չունի, Շամլուղ անունը մերթ մեկնաբանվում է այսպես. շամ արմատից, որ ժողովրդի լեզվով նշանակում է շամի, չամի, սոճի և լուղ վերջածանցով , որը նշանակում է տեղ, վայր, շեն, ավան:
Ասում են նաև, թե Շամլուղն իր անվան առաջացմամբ պարտական է Ֆրանսացիներին: Բանն այն է,որ տեղի հանքերում կոնցեսիոն հիմունքներով աշխատում էին դ’Արտանյանի ու Բալզակի հայրենակիցները: Գործը բավականին դժվար էր առաջ գնում, նույնիսկ հանք հասնելն էր փորձություն: Ֆրանսիացիները հաճախ կրկնում էին «Դժվար ուղի». (ֆրանսերեն «chemin rude»): Այդ բառակապակցությունը հետագայում կերպարանափոխվելով, իբր դարձել է Շամլուղ: Դժվար է ասել` որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը: Բայց ինչպես էլ որ լինի, ակնհայտ է, որ Շամլուղի կենսագրությունը մեկնարկի պահից առ այսօր սերտորեն կապված է հանքագործության հետ: Ստեղծվելով որպես հանքագործային արդյունաբերական համայնք, այն այժմ էլ է լուրջ դեր խաղում Հայաստանի լեռնամետալուրգիայի համակարգում:
Խորհրդային շրջանում հանքերը շահագործել են 1926թ. մինչև մեր օրերը (որոշ ընդմիջումներով): Այդ ժամանակաշրջանում բնակչության թիվը կազմել է 4500 մարդ:
Շամլուղը նախկինում բազմազգ բնակավայր է եղել, որտեղ կողք կողքի ապրել և աշխատել են 16 ազգության ներկայացուցիչներ, այժմ համարյա միատարր է, հիմնականում հայեր, հույների, վրացիների և ռուսների մի քանի ընտանիքներ: Կա ազգամիջյան հակամարտությունների հետևանքով Ադրբեջանից վերաբնակեցված 11 ընտանիք:
Շամլուղը նախկինում եղել է քաղաքատիպ ավան, 1995թվականին բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ:
Շամլուղ համայնքի կազմում ընդգրկված են չորս թաղամասեր` Բենդիկ, Բուղաքար, Շամլուղ և Վերին Ախթալա: Շամլուղ համայնքի տարածքում կան պատմական մի շարք ավերված հուշարձաններ, թաղամասերից մեկում կա փոքրիկ եկեղեցի: Համայնքի տարածքով անցնում է Ոչքիլիսա (երեք վանք) գետը: Բուղաքար թաղամասի ձուրակում կա «Թթու ջուր» կոչվող աղբյուր: Քաղաքի ջրամատակարարումը կատարվում է Լալվարի սառնորակ աղբյուրներից, ջրամատակարարման սնուցումը իրականացվում է ինքնահոս եղանակով` բաշխվում է ջրամբարների միջոցով:
Համայնքի կլիման մեղմ է, բարեխառն ձմռանը համեմատաբար տաք է,հիմնականում կայուն ձյունածածկով, պարզկա ու շոգ չորային ամառներով: Շնորհիվ մեղմ կլիմայի ունի փարթամ բուսականություն: Շամլուղի անտառներում հիմնականում աճում են սոճի, հաճարենի, կաղնի, լորենի, բոխի, այլ ծառատեսակներ և բազմաթիվ հատապտուղներ:
Բնակավայրի տիպը արդյունաբերական է: Համայնքում այսօր գործում են պղնձի հանքեր, անտառտնտեսություն, բուժ կետ (նախնում հիվանդանոց), փոստային բաժանմունք, փայտամշակման արհեստանոց, խանութ-կրպակներ, նախկինում գործել է Ալավերդու կարի ֆաբրիկայի մասնաճյողը, որտեղ աշխատել են մեծ թվով կանայք` ներկայումս համայնքն ունի կանանց աշխատատեղի խնդիր:
Համայնքն ունի 109-ամյա միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են անվանի մասնագետներ և հայրենասեր զինվորներ: Քաղաքի կենտրոնում կառուցված է Արցախյան կռիվներում զոհված ազատամարտիկների խաչքար - հուշարձան, քաղաքի տարածքում առկա է պղնձի հանքաքարի մեծ պաշարներ, հարմար է զարգացնել զբոսաշրջիկությունը և տուրիզմը` ելնելով բնակլիմայական պայմաններից: Բարվոք վիճակում է գտնվում գլխավոր մայրուղուց մինչև համայնք հասնող ճանապարհը:
Տարբեր ծրագրերով վերանորոգվել է Լալվար-Շամլուղ ջրագիծը, որն ապահովում է ազգաբնակչության անխափան ամենօրյա ջրամատակարարումը: Բարեխառն եղանակը և առկա անտառները հիմք են հանդիսանում անասնաբուծության զարգացման համար:
Համայնքի բնակչությունը հիմնականում աշխատում է պղնձի հանքերում, մյուսները զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ:

 

ՃՈՃԿԱՆ
Ճոճկան գյուղ ՀՀ Լոռու մարզում։ Ըստ Ղազար Փարպեցու, Ճոճկան գյուղը հիմնվել է IV դարում Ռոջիկ իշխանի կողմից։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 740 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը շոգ, չորային։ Հաճախակի են դարձել կարկտահարությունը, երաշտը, որից խիստ տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները։ Գյուղում ապրում են 2034 բնակիչներ։ Համայնքում կա 408 առանձնատուն՝ 36180 քմ տարածքով։ Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց։ Դպրոցում սովորում են 380 աշակերտներ։ Համայնքն ունի մեկ մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 7512 անուն գիրք և տեղավորված է մշակույթի պալատում։ Գյուղում գործում է մեկ բուժ. ամբուլատորիա, որը կառուցվել է 2000 թ., ապահովված է բուժ. սարքավորումներով։ 1960-90 թթ գյուղում արտադրվել և մթերվել է տարեկան մինչև 3 000 տոննա պտուղ, 300 տ խաղող և 1 000 տ բանջարեղեն։
Ճոճկանի ազգաբնակչության փոփոխությունը
Տարի 1873
1897
1926
1939
1959
1970
1978
2001
2004

Բնակիչ 501 646 1071 1401 1337 1822 1819 1907 1654

ՆԵՂՈՑ
Նեղոցը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան փեշին՝ Դեբեդի աջ ափին։ Նեղ ճանապարհի պատճառով գյուղը կոչել են Նեղոց։ Գյուղը գտնվում է անտառապատ մեծ ձորի մեջ։ Այս վայրը միջնադարյան բնակավայր է եղել. այդ մասին են վկայում շինությունների հետքերն ու մնացորդները։
Տարածված ծառատեսակներն են՝ բարդի, հաճարենի, թխկի, կեչի, ընկուզենի և այլն։ Անտառներում տարածված են արջ, գայլ, աղվես, եղնիկ, շնագայլ, դաշտամուկ, նապաստակ։ Դեբեդում աճող ձկնատեսակներից են՝ կարմրախայտ, մուրծո, բեղլու և այլն։
Նեղոցի ազգաբնակչության փոփոխությունը
Տարի 1926
1939
2001
2004

Բնակիչ 96 250 320 277

 

 

ԱՅՐՈՒՄ

Մեծ Այրում, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Դեբեդի ափին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 690 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք։ Անկախությունից հետո միմյանց հարևանությամբ գտնվող Մեծ և Փոքր Այրում գյուղերը միացել են, որպես մեկ համայնք: Գյուղը Խորհրդային Միության տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Արցախյան շարժման ժամանակ գյուղը ամբողջովին լքվել է ադրբեջանցիների կողմից, և սկսած 1988թ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղագործությամբ և երկրագործությամբ։ Բարենպաստ կլիմայի շնորհիվ գյուղում աճում է ամեն ինչ, բացի ցիտրուսային բույսերից: Հատկապես վերջին տարիներին զարգացման նոր թափ է ստացել հացահատիկի մշակումը:Համեմատաբար զարգացած է խաղողի արտադրությունը: Գյուղում կա ոռոգման ջուր՝ համայնքը ոռոգող գրեթե ամբողջական ցանցով: Ոռոգման ջուրը վերցվում է Դեբետ գետից՝ պոմպակայանի միջոցով: Համայնքի ամենակարևոր հիմնախնդիրներից է խմելու ջրի խնդիրը, այն վերցվում է մոտակա սարերում բխող աղբյուրներից, որը որևէ մշակման չի ենթարկվում:

Երկու գյուղերը սպասարկում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 125 աշակերտ: Աշակերտների տեղափոխման խնդիրը լուծվում է համայնքի բյուջեի միջոցներով: Գյուղում գործում է մանկապարտեզ, որն անվճար է: Գյուղի ճանապարը ասֆալտապատ է, հիմնովին նորոգվել է 2009թ.:
Գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է: Կառուցվել է 1621 թ.: Ավանդության համաձայն` ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Սուրբ Շուշան-Վարդենու մասունքները, որոնք Ճոճկան գյուղի Ջոջը նվիրել է թիֆլիսահայ համայնքին: Վերջինս այդ մասունքների վրա հիմնել է Սուրբ Շուշան-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն խլված է հայերից և պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն: Մասունքների տեղափոխման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ այսօր չկան: Նահատակի վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար «Տեր Սարգիս քահանա», որը վերջինիս գերեզմանն է հանդիսանում: Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի: Եկեղեցու պատի մեջ աճող ծառը մեծացել և սպառնում է քանդել այն եկեղեցին:
Մեծ Այրումի ազգաբնակչության փոփոխությունը
Տարի 1886
1897
1926
1939
1959
1970
2001
2004
2014

Բնակիչ 171 223 387 530 550 815 638 584 986

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-18 10:27:45