Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեր այցը Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք: Այստեղ դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետի ու մարզպետի աշխատակազմի գործունեության մասին: Սա մեր հաղորդակցման հարթակն է, որն ապահովում է մարզի գլխավոր կառույցի բաց ու թափանցիկ լինելը, միաժամանակ, հնարավորություն է ընձեռում իմանալու հանրության կարծիքն ու գնահատականը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կաջակցեք պաշտոնական կայքի գործառույթների մշտական բարելավմանը:
Մշտապես թարմացնելով առկա տեղեկատվությունը՝ միաժամանակ պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այն ամբողջական տեղեկությունները, որոնք անհրաժեշտ կլինեն՝ օրենքով սահմանված ժամկետներում պատասխանելով ձեր հարցումներին:
Մեզ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Լոռու մարզպետ



Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը՝ teselem.am

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։ Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկութուն է ստանում։ «Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․ ● ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, ● նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, ● բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։

12.09.2025

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:44:41