Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ

Իրազեկում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ 08.05.2024

Մայիսի 7-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, մարզի համայնքների սոցիալական աշխատողների և զորակոչային պատասխանատուների մասնակցությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման արտոնությունների վերաբերյալ» իրազեկման թերթիկի ներկայացման նպատակով: Վերջինս լույս է տեսել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ:

Ֆուտզալի բաց առաջնություն՝ Ալավերդի համայնքում

Ֆուտզալի բաց առաջնություն՝ Ալավերդի համայնքում 06.05.2024

Մայիսի 3-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ ներկա է գտնվել Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվող «Ալավերդի համայնքի ղեկավարի գավաթ- 2024» ֆուտզալի բաց առաջնության եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակչում թեժ պայքար է ծավալվել «Մարզադպրոց» և «Հայպեչ» թիմերի միջև։ 3-1 հաշվով առաջին մրցանակի է արժանացել «Հայպեչ» թիմը, երկրորդ՝ «Մարզադպրոց» թիմը։ Ալավերդի համայնքի ղեկավարի մրցանակներին են արժանացել նաև «Մետալուրգ» (3-րդ տեղ) և «Լալվար» (4-րդ տեղ) թիմերը։ Հաղթող թիմերին պատվոգրեր, գավաթներ և մրցանակներ են հանձնել մարզի ղեկավարը և համայնքապետը։ Պարգևատրվել են նաև անհատական անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստները։

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 06.05.2024

Մայիսի 6-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերին, առողջապահության, կրթության բնագավառների, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ աշխատանքներին, միջոցառումներին և այլն:

«Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց

«Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց 03.05.2024

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հկ-ն Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց՝ նպատակ ունենալով Լոռու մարզում ընդլայնելու անտառապատման աշխատանքները: Բացման հանդիսավոր արարողությանը մայիսի 2-ին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Յուտակա Աոկին, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Անտրէ Գումուշճեանը, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր

Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր 03.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, դեսպանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Իր առաքելության շրջանակներում բարձրաստիճան դիվանագետն արդեն երկրորդ անգամ է Լոռու մարզում: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը բարձր է գնահատել հայ-ճապոնական բարեկամությունը, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լոռու մարզին ցուցաբերած օժանդակության, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում իրականացրած ծրագրերի, արդյունավետ աշխատանքի համար:

Քննարկվել են մարզի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ օրախնդիր հարցեր

Քննարկվել են մարզի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ օրախնդիր հարցեր 02.05.2024

ԱՄՆ ՄԶԳ «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրի ներկայացման նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ ապրիլի 30-ին անց է կացվել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՀԿՏՋՌԿ ծրագրի հայաստանյան ղեկավար Արա Նազինյանը, կառավարման մասնագետ Տատյանա Սարգսյանը, Լոռու մարզի համայնքների ղեկավարները, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24