Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեր այցը Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք: Այստեղ դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետի ու մարզպետի աշխատակազմի գործունեության մասին: Սա մեր հաղորդակցման հարթակն է, որն ապահովում է մարզի գլխավոր կառույցի բաց ու թափանցիկ լինելը, միաժամանակ, հնարավորություն է ընձեռում իմանալու հանրության կարծիքն ու գնահատականը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կաջակցեք պաշտոնական կայքի գործառույթների մշտական բարելավմանը:
Մշտապես թարմացնելով առկա տեղեկատվությունը՝ միաժամանակ պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այն ամբողջական տեղեկությունները, որոնք անհրաժեշտ կլինեն՝ օրենքով սահմանված ժամկետներում պատասխանելով ձեր հարցումներին:
Մեզ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Լոռու մարզպետ



Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ազատ և անկախ մամուլը բացառապես ժողովրդավարական երկրների մենաշնորհն է, և Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով այդպիսի երկիր, կանգնած է անկախ մամուլի պաշտպանության դիրքերում: Որպես Լոռու մարզպետ՝ նույնպես մեծապես կարևորում եմ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Չափազանց բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականությունները պրոֆեսիոնալ կերպով իրականացնող լրագրողներին և ցանկանում ընդգծել նրանց մեծ դերակատարությունը այլակարծության խթանման, հասարակական կարծիքի ձևավորման գործում:

03.05.2024

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27