Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է 25.04.2024

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, ԱԱՊ գլխավոր մասնագետ Մարինե Սիմոնյանը, բժիշկ-համաճարակաբան Մարիաննա Վարդումյանը հանդիպել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների, դասախոսական անձնակազմի և համաբուժարանի բուժաշխատողների հետ:

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վանաձորում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վանաձորում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ 25.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Դավիթ Առուշանյանը, Մերի Գալստյանը, Մարիամ Պողոսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Հանդիսավորությամբ բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը

Հանդիսավորությամբ բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը 23.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: Արձանը տեղադրվել է Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում։ 2023թ․-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակը և կառուցվել հարակից պուրակը։ Արձանը տեղադրվել է ծրագրի շրջանակներում՝ մեծանուն գիտնականի 115֊ամյակի առթիվ։ Արձանի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է, քանդակագործը՝ Գեղամ Բեգջանյանը։

Վարչապետն այցելել է Լոռու մարզ

Վարչապետն այցելել է Լոռու մարզ 22.04.2024

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին այցելել է Լոռու մարզ: Բարձրաստիճան պաշտոնյաների, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 22.04.2024

Ապրիլի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 22.04.2024

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24