Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ 29.03.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ: Սուրբ Զատիկը հայ ժողովրդի համար քրիստոնեական ամենասիրելի տոներից է: Այն յուրօրինակ խորհուրդ ունի. համախմբում է բոլոր քրիստոնյաներին, ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ինչն առավել կարևոր է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2024

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ՝ թատրոնի մշակներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Տարվա յուրաքանչյուր օր դուք եք տոն ստեղծում ձեր հանդիսատեսի համար՝ բեմից պարգևելով անսպառ հույզեր ու ապրումներ, և այսօր ձեր հավատարիմ հանդիսատեսը գեղեցիկ առիթ ունի շնորհավորելու ձեզ ու ասելու, շնորհակալությու՛ն: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հանդիսատեսն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրում է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 07.03.2024

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր և քույրե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Այս գեղեցիկ տոնը առիթ է խոսելու ձեր նկատմամբ ունեցած մեր սիրո ու ակնածանքի մասին, ընդգծելու ձեր առաքելությունը, դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում: Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը լի է հայ կնոջ արիության և անձնազոհության օրինակներով:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Հրանտ Այվազյանի մահվան կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Հրանտ Այվազյանի մահվան կապակցությամբ 07.02.2024

Ափսոսանքով տեղեկացանք հասարակական, քաղաքական գործիչ, բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ, մեր համաքաղաքացի Հրանտ Այվազյանի անժամանակ, ողբերգական մահվան մասին: Նա ավելի քան երկու տասնամյակ ակտիվորեն ներգրավված էր հասարակական տարբեր նախաձեռնություններում: Քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչ լինելով՝ նաև ղեկավարում էր բազմաթիվ ծրագրեր՝ ի շահ Լոռու մարզի և Վանաձորի: Որպես Վանաձորի ավագանու անդամ և ԱԺ պատգամավոր՝ իր գործունեությամբ ևս աչքի էր ընկնում քաղաքի և մարզի խնդիրների լուծմանն ուղղված իր բազմաթիվ նախաձեռնություններով:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 26.01.2024

Սիրելի՛ լոռեցիներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց փառապանծ բանակի օրվա կապակցությամբ: Մեր բանակը՝ քաջ զինվորները, սպաներն ու գեներալներն են մեր երկրի սահմանների պահապանները, մեր անկախության ու անվտանգության երաշխավորները: Հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ, շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և մեծապես հենց ձեզնի՛ց է կախված՝ ինչպիսին կլինեն լուսաբացները հայոց երկնակամարում:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 29.12.2023

Սիրելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ, շուտով հրաժեշտ կտանք նաև 2023թ-ին և կթևակոխենք 2024 թվական՝ մեծ հույսերով ու սպասումներով, բազում նպատակներով ու ծրագրերով՝ այն վստահությամբ, որ նոր տարին կլինի հաջողությունների, ձեռքբերումների, կիսատ գործերն ավարտին հասցնելու ու բարեբեր տարի: Տարեմուտի շեմին մեզնից յուրաքանչյուրն անպայման մտովի կամփոփի անցնող տարին ու կփորձի հասկանալ՝ ի՞նչ տվեց այն իրեն ու վստահաբար ինքն իրեն կխոստանա ավելի լավը լինել, ավելի շատ ձեռքբերումներ ունենալ ու անպայման իրականություն դարձնել բոլոր բարի նպատակները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24