Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2023

Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս գարնանաբույր տոնը ձեզ մեծարելու, մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու, մեր սերը ձեր նկատմամբ վերահաստատելու հրաշալի առիթ է: Հայերիս համար կինը միշտ էլ եղել է օջախի ոգին, ընտանիքի հենասյունը: Հայուհու ամենավեհ կոչումը եղել և մնում է մայրությունը, որը մեզանում պաշտամունքի աստիճանի է հասցված: Ձեր ընտանիքին, զավակներին ուղղված անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այսօր էլ հայկական ընտանիքը շարունակում է լինել կայուն ու ավանդապահ՝ մնալով մեր ազգի հարատևման գրավականը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2023

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատրոնի բոլոր նվիրյալներին, մշակների ու գործիչներին՝ տնօրինությունից, բեմադրող-ռեժիսորներից, մեր սիրելի արտիստներից մինչև հանդերձապահ, հսկիչ ու դերձակ, լուսային ու ձայնային օպերատորներից մինչև տոմսավաճառ ու հուշարար՝ բոլոր-բոլորին ու նաև նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։ Այսօր բոլորիս երախտիքի խոսքերը միմիայն ձեզ են ուղղված: Մենք՝ ձեզ նվիրված հանդիսատեսը, անսահման արժևորում ենք Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2023

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր, քույրե՛ր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային զարթոնքը խորհրդանշող այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի և միամսյակի մեկնարկի կապակցությամբ: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված ուշադրությամբ ու հոգատարությամբ, մեծարված ու սիրված՝ ձեզ շրջապատող բոլոր մարդկանց կողմից: Թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին: Հավատացե՛ք, բոլոր տղամարդիկ՝ լինի՝ հայր, եղբայր, ամուսին, թե՝ զավակ, անսահման երախտապարտ են ձեզ՝ ձեր հոգատարության, անափ համբերատարության և մեր շրջապատն ավելի գեղեցիկ ու ծաղկուն դարձնելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ 03.03.2023

Սրբազա՛ն հայր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 45-ամյակի առթիվ: Դուք՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի անմնացորդ նվիրումով, Ձեր ամենօրյա գործունեությամբ մեծապես նպաստում եք քրիստոնեական դաստիարակությանն ու իրական հավատքի քարոզչությանը: Մեծ է Ձեր ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Դուք Ձեր առաքինությամբ հույս, հավատ և ուժ եք հաղորդում հավատացյալներին, քարոզում բարեգթություն, խաղաղասիրություն, օգնում դիմակայել դժվարություններին, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, նպաստում ազգային ավանդույթների պահպանմանը:

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում

Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում 03.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հանրապետության մյուս մարզերի մարզպետները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 27.01.2023

Սիրելի՛ լոռեցիներ, այսօր մեր փառապանծ Հայոց բանակի օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս, քանզի բանակն է մեր պետության ու պետականության երաշխավորը, մեր ուժն ու հպարտությունը: Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, սպայինն ու գեներալինը, մեր քաջարի զինվորների ծնողներինն ու հարազատներինը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24