Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, իմ շնորհավորական ջերմ ուղերձներն եմ հղում ձեզ: Ձեր գործունեությունը, որն, ինչ խոսք, առաքելություն է, կենսակերպ, պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն և անձնուրացություն, քանզի երբ հիվանդը ձեր կարիքն է ունենում, մոռացության եք տալիս թե՛ ձեր անձնական կյանքը և թե՛ ցանկացած այլ գործ: Քչերին է տրված արհեստավարժ, հոգատար, մի խոսքով իսկական բժիշկ, բուժաշխատող լինելու շնորհը և հենց այդ նվիրյալներն են իրենց ուսերին տանում մարդկության հույսերն ու սպասումները՝ դեպի կյանք վերադարձնելով հուսահատության շեմին հայտնված զավակին ու ծնողին, քրոջն ու եղբորը, տատին ու պապին...

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2023

Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է: Թող այս օրը և ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենանվիրական երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունը, անհոգությունը, երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անսահման սիրով ու հոգատարությամբ: Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 29.05.2023

Սիրելի՛ լոռեցիներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի առթիվ: Մեր ժողովրդի համար երկար սպասված իրողություն էր շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո Հայոց անկախ պետականության վերականգնումը: Սակայն այս երազանքը հայ ազգին հենց այնպես չտրվեց, այլ կենաց-մահու պայքարի գնով: Անկախությունը փառավոր հերոսամարտերի արդյունք էր, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Այս հերոսամարտերը դարձան հայ ժողովրդի անսասան կամքի և անհաղթ բազկի առհավատչյան:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ 25.05.2023

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի և Վերջին զանգի կապակցությամբ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող Վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ. այն ձեզ առաջնորդում է դեպի նոր կյանք: Ձեզ համար, սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի նոր հորիզոններ են բացվելու և դուք մուտք եք գործելու առավել պատասխանատու մի շրջան, երբ ձեր որոշումների կայացումից է կախված լինելու ձեր հասուն կյանքի հետագա ուղին: Ուստի մաղթում եմ ձեզ, որ լինեք առավել ուշիմ, խելացի, հաստատակամ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ծառայեցնելու մեր երկրի և ժողովրդի ապագայի կառուցմանը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 18.05.2023

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ, Թանգարանների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու մարզի թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին: Շնորհակալություն ձեզ, որ աչքի լույսի պես պահպանում եք մեր ազգային արժեքները, մեր ինքնության վկայությունները, մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը: Դուք անձնուրացաբար կատարում եք ձեզ վերապահված պարտավորությունները, պահում ու պահպանում եք դրանք և անձեռնմխելի կերպով փոխանցում սերունդներին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2023

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի՛ լոռեցիներ, ի սրտե շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: 1993թ. սկսած՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունը, մայիսի 15-ին նշում են Ընտանիքի միջազգային օրը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել ընտանիքների առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24