Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

03.05.2024

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ազատ և անկախ մամուլը բացառապես ժողովրդավարական երկրների մենաշնորհն է, և Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով այդպիսի երկիր, կանգնած է անկախ մամուլի պաշտպանության դիրքերում:
Որպես Լոռու մարզպետ՝ նույնպես մեծապես կարևորում եմ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Չափազանց բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականությունները պրոֆեսիոնալ կերպով իրականացնող լրագրողներին և ցանկանում ընդգծել նրանց մեծ դերակատարությունը այլակարծության խթանման, հասարակական կարծիքի ձևավորման գործում:
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր հավատարիմ են իրենց կոչմանը, իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությանը և էթիկայի նորմերին համապատասխան: Լրագրողի առաքելությունն է սեփական գրիչն ու միտքը ծառայեցնել միայն բարի և արդար նպատակների:
Սիրելի՛ լրատվամիջոցներ,
ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը, տարբեր խնդիրների բարձրաձայնմանը, հետևողականություն ցուցաբերում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Մաղթում եմ, որ ձեր ազատ ու անկաշկանդ գործունեությամբ մշտապես ծառայեք մեր երկրի հզորացմանը, կայունության ամրապնդմանը:
Ստեղծագործական նորանոր հաջողություններ ձեզ, սիրելի՛ լրագրողներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24